Facebook սոցցանցը iPhone-ի ու Android-ի համար հավելվածներում գործարկելու է Wi-Fi-ի ամենամոտ կետի որոնման գործառույթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գտնել Wi-Fi» ֆունկցիան նախկինում աշխատել է մի քանի երկրնորում ու հատկապես օգտակար է եղել այն վայրերում, որտեղ բջջային կապով համացանցը վատ է աշխատում»,- հիշեցնում է ընկերությունը։
«Գտնել Wi-Fi» ֆունկցիան կօգնի քարտեզի վրա տեսնել այն մոտակա ընկերություններն ու կազմակերպությունները, որոնք իրենց էջերին նշել են հասանելի Wi-Fi-ի առկայությունը։
Wi-Fi-ի կետեր գտնելու համար անհրաժեշտ է Facebook-ի հավելվածում բացել «Լրացուցիչ» էջը ու հետո սեղմել «Գտնել Wi-Fi»/ Find Wi-Fi։