Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

«Յեքա կառավարություն ա, տուն-տունիկ են խաղում». ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները լիցենզիա են պահանջում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հայտարարված մրցույթը, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել Երևան-Մոսկվա, Երևան-Սամարա և նման այլ ուղղություններով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ութ ընկերություն, այսօր տեղի չունեցավ։ Ընկերության ներկայացուցիչներին, սակայն, նախապես տեղյակ չէին պահել մրցույթի չկայանալու մասին։ Վերջիններս այսօր ներկայացել էին նախարարություն՝ մրցույթին մասնակցելու նպատակով։

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանը ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ միջպետական ճանապարհին օրերս գրանցված ավտոբուսի վթարի պատճառով այսօրվա մրցույթը հետաձգվել է, և տեխնիկական որոշ փոփոխություններ են տեղի ունեցել՝ խոստանալով նաև, որ առաջիկա ժամանակներս կրկին տենդեր է հայտարարվելու, և այդ ժամանակ նրանք ևս հնարավորություն կստանան մասնակցելու, սակայն նոր մրցույթի կոնկրետ ժամկետներ չեն հայտարարվել։ Վարորդներին հուզող հարցին, թե մինչ այդ ինչպե՞ս են գործունեություն ծավալելու, կարո՞ղ են արդյոք շարունակել աշխատել, տրանսպորտի վարչության պաշտոնյաների կողմից հստակ պատասխան չի տրվել։

Արդեն շուրջ 6 ամիս ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող «Ինտեր տուր» ընկերության ներկայացուցիչ Արմեն Օսիպյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հայտ են ներկայացրել մասնավորապես Երևան-Մոսկվա ուղղությամբ ուղևորափոխադրում կազմակերպելու համար։

«Տրանսպորտի նախարարությունից շաբաթը երեք անգամ թուղթ ենք ստանում, որ մեզ տուգանել են 450.000 դրամով, օրինակ՝ մեր ավտոբուսների վրա 6 անգամ արդեն ակտ են գրել։ Համապատասխան պաշտոնյաներից ճշտել ենք, թե ինչն է պատճառը, մեզ պարզաբանել են, որ պետք է մտնեք օրինական դաշտ, լիցենզիա հանեք, որ հետո նոր կարողանաք աշխատել։

Հիմա էսօր բոլոր ավտոբուսները բերել ենք, թղթերը ներկայացրել ենք, որ այսօր պիտի մասնակցեինք, հիմա մեզ ասում են, որ հետո է լինելու տենդերը, այսօր չի, այսինքն՝ ակտ գրելուց էդքան լավ տեղեկացնում են մեզ, ստիպում են, որ բերենք վճարենք, բայց երբ մենք մեր կամքով եկել ենք, որ օրինական անենք ամեն ինչը, մեզ ասում են՝ տենդեր չկա։ Եքա կառավարություն ա, դրել են տուն-տունիկ են խաղում, ոչ մեկը չի բարեհաճում նորմալ ձևով կատարի իր պարտականությունները»,- վրդովված ասաց նա։

Վարորդներից Արմեն Մխոյանը, ով արդեն 7 տարի աշխատում է այս ոլորտում, իր հերթին նշեց, որ Հայաստանում տրամադրված լիցենզիան գործում է միայն Հայաստանի տարածքում, իսկ ՌԴ-ում այն համարվում է ոչ օրինական, որովհետև այս առումով պահանջներն ավելի բարձր են։

«Ռուսաստանը նախկինում պահանջում էր «Եվրո 3», իսկ հիմա արդեն պահանջում է «Եվրո 4» ավտոբուսներ, որոնք տարեթվով ավելի նոր են, իսկ մեզ մոտ ոչ մեկն այդպիսի ավտոբուսներ չունի, դրանք շատ թանկ են և հնարավորություն չկա առնելու, իսկ այն ընկերություններն էլ, որոնք ունեն, դրանք տուրիստական գործակալություններում են շահագործում։

Հայաստանում ընդհանրապես կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերություն չկա, դրա համար միջպետական համաձայանգրեր են պետք ՌԴ կառավարության, տրանսպորտի նախարարության հետ, իսկ Հայաստանն այդպիսի պայմանագիր չունի, դրա համար էլ ոչ մի ընկերություն այնտեղ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող չի կարող համարվել, ՌԴ-ն այս թղթերով չի անցկացնում։ Մենակ «Եվրասիա» ընկերությունն է, որ պայմանավորվածություն ունի ռուսական մի հիմնարկի հետ, և իրենց ավտոբուսները ներկայացնում են որպես այդ հիմնարկի սեփականություն, դրա համար նրանք կարողանում են այդ թղթերով այնտեղ անցնել, իսկ մյուսները չունեն այդպիսի հնարավորություն, բոլորն էլ ապօրինի են աշխատում»,- ասաց Արմեն Մխոյանը։

Վարորդները հավաստիացնում են, որ տրանսպորտի նախարարության պաշտոնյաների տարբեր առիթներով իրենց հասցեին հնչեցված մեղադրանքները, թե իրենք առանց հերթափոխի են ավտոբուսները վարում, չունեն հստակ չվացուցակ, չունեն սկզբնակետ և շատ կանգառներ են իրականացնում, չի համապատասխանում իրականությանը։ Նրանց խոսքերով՝ այս լիցենզիան, որը ուզում են ստանալ, թույլ կտա իրենց օրինականության դաշտում գործել և ազատվել այդ տուգանքներից, որոնք վճարելու համար գումար չունեն։

«Չվացուցակը կապ չունի, որովհետև տեղափոխում ես, օրինակ, 50 հոգի մարդ, իսկ եթե չվացուցակը ներկայացնում ես, մենք ունենք մաքսակետեր, Հայաստանի մաքսակետը մենք անցնում ենք մեկ ժամում, Վրաստանինը՝ նույնպես, իսկ Ռուսաստանինը կարող ես անցնել 10 ժամում, էդ դեպքում ի՞նչ չվացուցակի մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր քաղաքներում կանգառներ անելուն և մարդիկ վերցնելուն՝ մենք այդ իրավունքը չունենք ու չենք անում, ամեն մեքենայի մեջ էլ կա երկու վարորդ, ովքեր 4-5 ժամը մեկ փոխարինում են իրար, թող գան ու ստուգեն՝ մեր ավտոբուսները ինչ նորմալ վիճակում են գտնվում, այդ վթարները որ լինում են, այնպես չի, որ միայն ընկերության վարորդի պատճառով են լինում, ճանապարհի հանդիպակաց այլ վարորդներ էլ կան, որ վթարային վիճակներ են ստեղծում»,- ասացին նրանք։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Երևան-Մոսկվա ուղղությամբ «Ալբերտ տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը, որը վթարի էր ենթարկվել Մառնեուլ-Թբիլիսի ավտոճանապարհին, ապօրինի կերպով էր ուղևորափոխադրում իրականացրել։ Նախ՝ այդ ուղևորափոխադրումը կատարել էր ոչ թե մրցույթով հաղթած Երևան-Բրյանսկ ուղղությամբ, այլ Երևան-Մոսկվա, իսկ վթարված ավտոբուսը բացասական եզրակացություն էր ստացել տրանսպորտի նախարարության գնահատող հանձնաժողովի կողմից։

Նախարարության շենքի դիմաց հավաքված այս ընկերությունների ներկայացուցիչներից և վարորդներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիք կա, որ իրենց դեպքում ևս նույն սցենարը չի կրկնվելու։ Մեր այս դիտարկմանը պատասխանեցին. «Ձեր նշած դեպքի մանրամասները մենք չգիտենք, բայց ընդհանրապես կարող ենք ասել, որ ավտոբուսը կարելի է փոխարինել, այսինքն՝ եթե դու ունես պարկ, ապա դու պարկդ անընդհատ կարող ես փոխել, բայց թե փոխելու համար ինչ է պետք՝ չենք կարող ասել։ Այդ պահանջներն էլ նախարարությունը պետք է հստակ ներկայացնի։

Ուզում ենք նաև, որպեսզի մեզ հետ մարդավարի հանդիպեն պաշտոնյաները, պահանջվող ամեն ինչը հստակ ներկայացնեն, լիցենզիան էլ մեզ տան, կարողանանք օրենքով աշխատել, մեր ընտանիքը պահել, ուրիշ բան չենք ուզում, բայց դա էլ չեն անում։ Մեզ ուզում են խեղդած լինեն, ասում են՝ հելեք ռադներդ քաշեք գնացեք ստեղից, ու էս ամեն ինչն էլ միտումնավոր են անում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում