Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային ծրագրի շուրջ գործարքի շրջանակներում, որը 2015 թվականի հունիսին կնքվել է «վեցյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հետ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը, ով ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նա ներկայացրել է զեկույց՝ նվիրված 2231 բանաձևի կատարմանը, որը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվել է 2015 թվականին՝ հաջակցություն իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի:
Ֆելթմանը նշել է, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը համաձայնագրի իրագործմանը նվիրված յոթ զեկույցներից յուրաքանչյուրում արձանագրել է Իսլամական Հանրապետության կողմից իր միջուկային ծրագրի հետ կապված պարտավորությունների կատարումը:
Այդուհանդերձ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր զեկույցում թվարկել է Թեհրանի մի շարք քայլեր, որոնք մտահոգում են «վեցյակի» արևմտյան անդամներին: Խոսքը նախևառաջ վերաբերում է հրթիռային արձակումներին, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները համարում են համաձայնագրի ոգուն հակասող: