Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մազոխիստները կամ հայկական ֆուտբոլի տրագիկոմեդիան

Կայացան ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները: Հայկական թիմերից «Շիրակը» Գյումրիում 0:2 հաշվով զիջեց Սլովենիայի «Գորիցային», «Փյունիկը» Երևանում 1:4 հաշվով՝ Բրատիսլավայի «Սլովանին», իսկ «Գանձասար-Կապանը» Պոդգորիցայում՝ 1:0 հաշվով «Մլադոստին»: Փաստորեն մեր երեք թիմերին ընդհանուր առմամբ հաջողվեց խփել ընդամենը մեկ գնդակ, այն էլ՝ 11 մետրանոց հարվածից:

Ինչ խոսք, կարելի է խաղալ վատ, կարելի է խաղալ շատ վատ, բայց այն, ինչ անում են մեր թիմերը, ոչ միայն ամոթալի է, այլև ծիծաղելի: Նրանց ցույց տված խաղը ֆուտբոլ չես անվանի, այլ կբնութագրես մեկ բառով՝ մազոխիզմ: Ֆուտբոլիստները տանջում են ոչ միայն իրենց, այլև երկրպագուներին:

«Մեր թիմում 19-21 տարեկան տղաներ են, ես հավատում եմ, որ այս խաղը նրանց համար մեծ փորձառություն էր, շատերն իրենց կարիերայում առաջին անգամ էին եվրոպական նման մակարդակի խաղ անցկացնում, և հավատում եմ, որ պատասխան խաղն էլ մեզ համար օգտակար կլինի՝ փորձ հավաքելու տեսանկյունից: Եթե փորձեինք ավելի հարձակողական ֆուտբոլ խաղալ, խաղի արդեն 30-րդ րոպեին ավելի խոշոր հաշվով կպարտվեինք: Իհարկե, մենք պարտության չէինք դատապարտված, մինչև 60-րդ րոպեն լավ խաղացինք, քանի դեռ ֆիզիկական պատրաստվածությունը թույլ էր տալիս»,- «Սլովանի» հետ հանդիպումից հետո ասաց «Փյունիկի» գլխավոր մարզիչը:

Ներողություն, իսկ ո՞ւմ է հետաքրքիր, թե Ձեր թիմում քանի տարեկան ֆուտբոլիստներ են խաղում: Մարդիկ մարզադաշտ են գալիս հաղթանակի ակնկալիքով, և քչերին է հետաքրքիր՝ իրենց երկիրը ներկայացնող թիմում խաղում են 19, թե 40 տարեկան տղաներ: Կարծում ենք՝ շատ ավելի լավ կլիներ, որ «Փյունիկում» խաղային 40 տարեկան տղաներ, բայց հաղթեին կամ գոնե ոչ-ոքի խաղային: 19 տարեկան տղաների՝ դաշտ դուրս բերելն ու նման հաշվով պարտվելը ամենևին փորձություն չեն: Նման խաղերից տղաները փորձ չեն ձեռք բերում, այլ նրանց զգալի մասը «կոտրվում» և հոգեբանական հարված է ստանում: Ընդ որում, «Փյունիկը» պարտվեց այս թիմի ֆուտբոլային դպրոց հաճախող հարյուրավոր երեխաների աչքի առաջ, ովքեր եկել էին աջակցելու իրենց ավագ ընկերներին:

Ի՞նչ զգացողություն ունեցան երեխաները այս խաղը դիտելուց: Կարծում ենք՝ նրանցից քչերը կցանկանան պարապել-պարապել, հետո դուրս գալ միջազգային ասպարեզ ու 4:1 պարտվել: Եթե «Փյունիկը» պարտվեց տեղացի տղաներով, ապա «Շիրակն» ու «Գանձասարը» ներկայացել էին, այսպես ասած, ինտերնացիոնալ կազմով: Դրսից բերված տղաները, որոնք նման են ֆուտբոլային «գռդոնչիների», խաղամակարդակով ամենևին չեն գերազանցում տեղացիներին:

Ներկայացված տեսանյութում «Գանձասար Կապանի» պաշտպան Դամիր Մենովիչը չեղած տեղից «վաստակում է» 11 մետրանոց հարված: Դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի սխալին անդրադառնալն ավելորդ է, քանզի հայաստանցի դարպասապահի դեպքում սա նորմալ, նույնիսկ պարտադիր երևույթ է: Կարող է զարմանալի հնչել, բայց Մենովիչի գործողությունն էլ չի կարելի վրիպում անվանել: Տվյալ դրվագը ոչ այլ ինչ է, քան տրագիկոմեդիա, ինչի հետևանքով «Գանձասար-Կապանը» պարտվեց:

Թե որքան է շարունակվելու հայկական թիմերի մասնակցությամբ տրագիկոմեդիան՝ դժվար է ասել: Առկա իրավիճակում հարց է ծագում՝ արդյոք ճի՞շտ է եվրագավաթների խաղարկություններին մասնակցելը: Եթե պետք է շարունակ խայտառակ լինենք, ավելի լավ չի՞ լինի որոշ ժամանակ բյուլետեն վերցնենք՝ հայտարարելով, որ հայկական ֆուտբոլը ծանր հիվանդ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում