Իրանական հեռուստատեսությունը տարածել է լուսանկարներ, որոնք կարող են լինել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան հաստատում։
Ընդհանուր առմամբ IRIB հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի կայքում հայտնվել է 4 լուսանկար։ Դրանցից երկուսում պատկերված է ահաբեկիչը կյանքի օրոք, մյուս երկուսում պատկերված է նրան նման տղամարդու դի։ Այդ տեղեկության պաշտոնական հաստատում չկա։
ՌԴ ՊՆ-ում ավելի վաղ հայտարարել էին, որ գրոհայինների պարագլուխը կարող է ոչնչացված լինել ՌԴ Օդատիեզերական ուժերի հարվածի արդյունքում մայիսի 28-ին, Ռաքքայի հարավային կալվածքում։ Պենտագոնում հայտարարել են, որ այդ տվյալների ապացույց չունեն։