Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանդես է գալիս Բելգիայի Լյովեն քաղաքում ընթացող Grand Chess Tour-ի Լյովենի փուլում:
Այսօր կայացել են 4-6-րդ տուրի պատիաները: Հայ գրոսմայստերը 4-րդ տուրում սպիտակներով հաղթեց Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան), 5-րդ տուրում սևերով պարտվեց Յան Նեպոմնչաշչիին (Ռուսաստան), իսկ 6-րդ տուրում սևերով հաղթեց Վլադիմիր Կրամնիկին (Ռուսաստան):
6 տուրերից հետո Արոնյանը 6 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարի աղյուսակը 10 միավորով գլխավորում է Ուելսի Սոն (ԱՄՆ):