Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է

Արայիկ Խանդոյանի պաշտպանը պահանջում է խոշտանգման մասով քրգործ հարուցել. արդյունքի չհասնելու դեպքում դիմելու է ՄԻԵԴ

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) պաշտպան Արա Ղարագյոզյանն այսօր Խանդոյանին խոշտանգելու մասով քրեական գործ հարուցելու պահանջով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Իսկ եթե դատախազությունը մերժի գործ հարուցելը, ապա պաշտպանը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Իմ պաշտպանյալին բռնության են ենթարկել և խոշտանգել են ամենադաժան, անմարդկային ձևով: Նրան դատարանի շենքի խցում մոտավորապես 15 մարդ դաժանաբար ծեծի է ենթարկել: Ընդ որում, քանի որ խուցը փոքր է եղել, հերթ են կանգնել` հերթով են մտել ծեծելու: Եվ դա չի կարող անհետևանք մնալ: Մենք կտեսնենք՝ այստեղ վարույթ կհարուցվի, թե ոչ, հարուցվելուց հետո արդյունավետ քննության կգան, թե ոչ, նոր կվորոշենք արդեն ՄԻԵԴ դիմելու հարցը: ՄԻԵԴ-ում մենք արդեն մեծ շանսեր կունենանք, քանի որ վնասվածքներն առկա են, արձանագրված են և դեպքը տեղի է ունեցել դատարանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղարագյոզյանը:

Նա նաև նշեց, որ Խանդոյանի վնասվածքներն արձանագրվել են նաև ՔԿՀ գրանցամատյանում, երբ նրան դատարանից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ: Ղարագյոզյանը նաև նշեց, որ Խանդոյանի վիճակը լավ չէ: Նա ծեծի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել, որոնք ազդել են առողջական վիճակի վրա:

Նշենք, որ այս ճանապարհով են անցնելու նաև երեկ խոշտանգված «Սասնա ծռերի» մյուս անդամների պաշտպանները:

Հիշեցնենք, որ երեկ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջադեպ տեղի ունեցավ խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արեգ Կյուրեղյանի և ոստիկանների միջև: Ինչից հետո ուղեկցող ոստիկանները բռնի ուժով խմբի անդամներ Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին և Մխիթար Ավետիսյանին դուրս հանեցին դահլիճից: Պաշտպանների պնդմամբ՝ ոստիկանների կողմից ծեծն արդեն շարունակվել է դատարանի նկուղում, որտեղ ծեծի է ենթարկվել նաև Արայիկ Խանդոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով անհապաղ քրեական վարույթ հարուցել խոշտանգման փաստի առիթով: Ստացված տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են ունեցել Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի հետ:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից իրականացվել է նշված անձանց մարմնի արտաքին զննություն: Արտաքին զննության արդյունքներով Արայիկ Խանդոյանի մոտ արձանագրվել է ստորին վերջույթների զույգ ծնկան հոդերի դրսային հատվածներում թվով երկու գծային քերծվածքներ՝ մոտ 1-2 սմ երկարությամբ, կարմրավուն երանգով: Մխիթար Ավետիսյանի մոտ արձանագրվել է աջ թիակի վերին հատվածում՝ ուսագոտու հարևանությամբ մոտ 12 սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ թիակի դրսային եզրին՝ մոտ 6 սմ երկարությամբ և մոտ 4 սմ լայնությամբ քերծվածք, ձախ արմնկային հոդի այտուց, արմնկային հոդի դրսային հատվածում մոտ 4 սմ երկարությամբ և մոտ 3 սմ լայնությամբ քերծվածք:

Գագիկ Եղիազարյանի մոտ արձանագրվել է վերին շրթունքի աջ անկյունային, ներսային հատվածում լորձաթաղանթի վնասվածք կապտավուն երանգով, իսկ ստորին շրթունքի աջ անկյունային հատվածում լորձաթաղանթի վնասվածք՝ մոտ 1 սմ տրամագծով, կարմրավուն երանգով, ձախ արմնկային հոդի շրջանում՝ կողմնային մակերեսին մոտ 2սմ. մակերեսով քերծվածք, կարմրավուն երանգով, թիկունքի շրջանում՝ 4-րդ և 5-րդ կրծքային ողերի մակարդակում, ողնաշարի ուղղությամբ քերծվածք՝ մոտ 2 սմ երկարությամբ և մոտ 1սմ լայնությամբ, կարմրավուն երանգով: Առանձնազրույցների ընթացքում «Սասնա ծռեր» խմբի խոշտանգված անդամները նշել են, որ ֆիզիկական ուժի կիրառման հետքերը ոստիկանության ծառայողների կողմից գործադրված բռնությունների հետևանք են:

 

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում