Thursday, 25 04 2024
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին

Տաքսիստները պահանջում են «համաներում» կամ նախարարին ուղարկել «վաստակած հանգստի»

Մի խումբ անհատ տաքսիստներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց: Նրանց ակցիաներն այսուհետ պարբերական բնույթ են կրելու, քանի դեռ, նրանց խոսքերով՝ տրանսպորտի խաբեբա նախարարը լուծում չի տվել իրենց խնդրին:

Հիշեցնենք, որ մի քանի հարյուր անհատ տաքսիստներ վերջերս պարզել են, որ իրենք մի քանի հարյուր հազարի չվճարած տուգանքներ ունեն, որը առաջացել է  լիցենզիայի համար նախատեսված ամսական վճարումներին: Տուգանքների արդյունքում շատերի հաշիվներն առնվել են կալանքի տակ, մի մասի գործերն արդեն դատարանում են: Տաքսիստները նամակով նախարարից խնդրել էին խնդրին լուծում տալ: Նախարարն էլ խոստացել էր Ազգային ժողովում հարցը բարձրացնել և տուգանքների համաներման ճանապարհով լուծում տալ խնդրին, սակայն խոստումն այդպես էլ իրականություն չէր դարձել:

Տաքսիստների տուգանքները կուտակվել են այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ եթե 3 ամիս սահմանված լիցենզիայի համար չեն վճարում, այն կասեցվում է: Տաքսիստներն էլ որոշել են հրաժարվել այդ լիցենզիաից, քանի որ դաշտում անհավասար պայմաններ են: Մի մասն ամեն ամիս պարտաճանաչ վճարում է գումարը, լիցենզիա հանում և նոր է վարում, իսկ  մի մասն առանց որեւէ լիցենզիայի, վճարման, կանոնի գումար է աշխատում:

«Էդպիսի կարգ կար, որ եթե 3 ամիս չես վճարում, լիցենզիան կասեցվում է: Ես էլ սեպտեմբերից առանց վճարելու հետ տվեցի լիցենզիան, իսկ փետրվար-մարտ ամսից ստացա դատարանի ծանուցումը: Եթե 3 ամիս հետո օրենքով լիցենզիան դադարեցվում էր, ինչու են իրենք այդքան ամիս սպասել, այդքան տուգանք է կուտակվել և դատի են տվել ինձ: Ինչու են 1 տարի 4 ամիս սպասել և նոր ինձ ծանուցում ուղարկել: Հիմա ես 250 հազարի կարգի տուգանք ունեմ: Հունիսի 7-ին եղավ դատարանի որոշումը, և դատարանը պարտադրել է վճարել այդ 250 հազար դրամը: Հուլիսի 7-ին պետք է վճարել, այլապես հարդակիր ծառայությունը կանցնի գործի: Բայց ես չունեմ այդ գումարը և հետո պատրաստվում եմ վերաքննիչ դիմել, որ գոնե ժամանակ շահեմ: Սա է խնդիրը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անհատ տաքսիստ Ալիկը:

Նշենք, որ կան տաքսիստներ, ովքեր իրենք են դատի տվել նախարարությանը իրենց ժամանակին չիրազեկելու և անհարկի տուգանքներ  սահմանելու համար: «Իրենք դաշտը չեն կարողանում կառավարել: Մենք էլ տեսնելով որ բոլորն առանց լիցենզիա են վարում, մենք էլ հրաժարվեցինք դրանից, ու փաստացի հայտնվեցինք այս իրավիճակում: Բոլորիս քցեցին հարկադիրի տակ»,- ասաց տաքսիստներից մեկը՝ հավելելով, որ չեն պատրաստվում վճարել այդ գումարները, քանի որ, եթե այդքան գումար ունենային էլ՝ տաքսի չէին վարի: «Պետք է գնանք բանկից վարկ վերցնենք, որ տանենք այդ գումարները վճարենք: Բա մեր ընտանիքները ով պահի: Հերիք չի այս վիճակում ենք, մի հատ էլ մեզ դատի են տալիս ու կանգնեցնում տուպիկի առաջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Մեկ ուրիշն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ 400 հազարի պարտք ունի և չի պատրաստվում հենց այնպես վճարել այդ պարտքը: Դատական քաշքշուկի մեջ է և գնալու է մինչև վերջ՝ ապացուցելու, որ նախարարությունը դիտավորություն է դրսևորել՝ իրենց չիրազեկելով, որ տուգանք  է կուտակվում:

«Բա սա երկիր ա, կառավարություն ա, մենակ մտածում են որտեղից քերեն, ումից քցեն: Մի հատ պետական մտածողության տեր մարդ չկա: Որ նախարարը հասել է բերդի կլյուչնիկի մակարդակի և նախարարությունը ու իրեն շրջապատել է  բերդի աշխատողներով, էլ ինչ ասես: Ոլորտից բացարձակ գլուխ չի հանում: Չի կարողանում, թող գնա թոշակի, հո կրակը չենք ընկել»,- ասաց մեկ այլ տաքսիստ: Նրանց խոսքերով՝ տրանսպորտի և կապի նախարարը քրեակատարողական հիմնարկներից մեկի նախկին պետի տեղակալին նշանակել է  վերահսկողական ծառայության ղեկավար, որն էլ «բերդի կանոններով դրել ու անխնա տուգանում է տաքսիստներին»:

Տաքսիստներն այսօր հանդիպում էին պահանջում ոլորտի պատասխանատուների հետ, սակայն ապարդյուն:

Տաքսիստների բողոքի ակցիաները շարունակական են լինելու: Առաջիկայում նրանք բողոքի ավտոերթ են իրականացնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում