Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հանճարներ ունենք՝ աշխարհը չունի. Հայ մեկնաբանների հերթական ֆուրորը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպման հեռուստահեռարձակմանը բախտ չէր վիճակվել հետևելու: Դիտելով խաղի հիշարժան դրվագներից կազմված մոտ 6 րոպեանոց տեսանյութը՝ հասկացանք, որ «մեծ բան ենք կորցրել» մրցավեճին մարզադաշտից հետևելով: Այդ 6 րոպեների ընթացքում համոզվեցինք, որ հեռուստահեռարձակման ժամանակ «ֆուտբոլի խոշոր մասնագետ» մեկնաբանների կատարմամբ հերթական ֆուրորն է եղել, որին ականատես են դարձել Հայաստանի և Սփյուռքի միլիոնավոր հեռուստադիտողներ:

Ներկայացված տեսանյութում ուշադրություն դարձնենք «Ալաշկերտի» գոլային գրոհին: «Մերոնք անցնում են հարձակման: Վահագն Մինասյան, տրիբունաներն ակտիվանում են, պետք է աջակցել մեր տղաներին: Դաշյան, փոխանցում, հարված գոոոոոոոոոոոլ: Բացում է հանդիպման հաշիվը Արտակ Դաշյանը»,- ոգևորությամբ ուղիղ եթերում ասում են մեր մեկնաբանները:

Անհասկանալի է, սակայն, մի բան. եթե Դաշյանը փոխանցում է կատարում, ինչպե՞ս է նույն Դաշյանը բացում հաշիվը: Դիտելով տեսանյութը՝ ուղղակի ծիծաղելի ու ամոթալի է, երբ ֆուտբոլին հետևող մեկնաբանը հավանաբար տեղյակ չլինելով, թե գոլի հեղինակն ով է, գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստին ներկայացնում է որպես գոլի հեղինակ:

Հասկանալի է, որ «Ալաշկերտի» խփած գոլից մեկնաբանները անչափ շատ էին ոգևորվել և «գոոոոոոլ» գոռալով շփոթել ֆուտբոլիստներին, ֆուտբոլիստների անունները: Այդ դեպքում շատ ավելի ողջունելի կլինի, որպեսզի շփոթելու և շփոթվելու խնդիր ունեցող մեկնաբանները չմեկնաբանեն ֆուտբոլ, այլ հանդիպմանը հետևեն որպես երկրպագու և «Ալաշկերտի» գոլի ժամանակ մարզադաշում լիաթոք գոռան «գոոոոոոոոոոլ»:

Երբ մեկնաբանները ի վերջո հասկացան, որ գոլը խփել է ոչ թե Արտակ Դաշյանը, այլ Ուրոշ Նենադովիչը, գոլային պատկերը ևս մեկ անգամ ներկայացրին: Երկրորդ փորձի ժամանակ, սակայն, մեկնաբաններից մեկը, դիտելով կրկնապատկերը, ասաց. «Հանճարեղ հարված»:

Տասնամյակներ շարունակ հետևելով ֆուտբոլային հեռարձակումների՝ մեկնաբանների կողմից լսել էինք «գեղեցիկ հարված», «ուժեղ հարված», «տպավորիչ հարված», «շեշտակի հարված», նույնիսկ «ֆանտաստիկ հարված» արտահայտությունները. «Հանճարեղ հարվածը» արտահայտությունը նորամուծություն էր:

Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք «հանճարեղ հարված» արտահայտության մասին, այն գրեցինք Google որոնողական կայքում: «Հանճարեղ հարված» արտահայտությունը համացանցում թիվ մեկ որոնողական կայքն այդպես էլ չգտավ: Google-ը չգտավ նաև ռուսերեն гениальный удар արտահայտությունը: Մեկնաբանական համաշխարհային ասպաերզում «հանճարեղ հարվածը» ըստ երևույթին առաջին անգամ օգտագործվեց Հայաստանում՝ հայ «հանճարների» կողմից, «Ալաշկերտի» հանդիպման ժամանակ, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նման մակարդակի հանդիպումներում հանճարեղ կատարումներ ուղղակի չեն կարող լինել: Հանճարեղ գլուխգործոցների հեղինակները իրենք հանճարներն են, իսկ համաշխարհային ֆուտբոլի պատմության ընթացքում հանճարեղ կարելի է անվանել մի քանի ֆուտբոլիստների:

Ինչ խոսք Ուրոշ Նենադովիչը տվյալ դրվագում հմտորեն գրավեց դարպասը, բայց ոչ ավելին: Ամեն դեպքում տեղի ունեցած հեռուստատեսային խեղկատակության մեջ մեղադրել «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը վարած սկսնակ մեկնաբաններին՝ ամենևեին ճիշտ չի լինի: Նրանք մեկնաբանում են այնպես, ինչպես կարող են: Երկրի թիվ մեկ հեռուստաալիքով նման խոտանների համար առաջին հերթին պատասխանատու են հեռուստաընկերության ղեկավարները:

Եթե երիտասարդ մեկնաբանների մեկնաբանությունների որակը հեռու է բավարար լինելուց, նրանց թույլ մի տվեք վարելու հանդիպումներ, որոնք դիտում են միլիոնավոր մարդիկ: Հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն ձեր, այլև պետության դեմքն է, որը չի կարելի գիտակցաբար աղավաղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում