Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Հայկական «խելացի» դրամապանակը մեկ օրում վիթխարի միջազգային ֆինանսավորում է հավաքել

Հայաստանում ստեղծված Volterman «խելացի» դրամապանակը, որն օժտված է 5 եզակի գործառույթներով, մեկ օրում ավելի քան 67 հազար դոլար է հավաքել բիզնեսի զարգացման համար։

Դրամական միջոցները հավաքվել են բիզնեսի ֆինանսավորման IndieGoGo միջազգային պորտալում, որտեղ հետաքրքիր ստարտափի զարգացմամբ հետաքրքրված ցանկացած անձ կարող է որոշակի գումար նվիրաբերել նախագծին։

Դրամապանակի ստեղծողներն ի սկզբանե ծրագրել էին բիզնեսի զարգացման համար մեկ ամսում հավաքել անհրաժեշտ 45 հազար դոլարը, սակայն արդյունքները գերազանցել են նրանց սպասումները։

Դրամապանակն ունի GPS գործառույթ, որն օգտակար կլինի գողության դեպքում այն հայտնաբերելիս։ Դրամապանակում ներկառուցված է տեսախցիկ։ Այն լուսանկարում է գողի դեմքն ու լուսանկարն ուղարկում տիրոջը։ Volterman-նն ունի Bluetooth alarm գործառույթ, որի շնորհիվ դրամապանակը համաժամանակեցվում է սեփականատիրոջ հեռախոսի հետ և ձայնային հաղորդագրություններ ուղարկում, եթե դրամապանակի և տիրոջ միջև հեռավորությունը մեծանում է։ Դրամապանակն ունի նաև power bank գործառույթ, որը թույլ է տալիս լիցքավորել հեռախոսն ու այլ սարքեր։

Դրամապանակը կարող է ոչ միայն լիցքավորել սարքերը, այլև ապահովել դրանք համացանցով՝ շնորհիվ WiFi hotspot գործառույթի։ WiFi բաշխելու հնարավորությունն իր տեսակի մեջ եզակի է դարձնում «հայկական» դրամապանակը։

Դրամապանակը ստեղծող Ազատ Թովմասյանի մոտ գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ իր երեխաներից մեկը դրամապանակը դրել է հեռուստացույցի հետևում, իսկ ընտանիքի անդամները, կարծելով, որ դրամապանակն ու դրանում առկա փաստաթղթերը կորել են, երկար ժամանակ են ծախսել բոլոր փաստաթղթերի ու բանկային քարտերի վերականգնման համար։

Իր բոլոր գործառույթներով հանդերձ՝ դրամապանակը բավականի համեստ չափսեր ունի, պատրաստված է բնական կաշվից։ Դիզայնը լիովին մշակվել է Հայաստանում, սակայն արտադրությունը կկատարվի Չինաստանում։ Դրամապանակի վաճառքը ծրագրվում է սկսել 2018 թվականից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում