Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Ինչու է աղմկում Ստեփանակերտը

Երեկ Արցախի խորհրդարանի միակ ընդդիմադիր պատգամավորը՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը, ԱԺ իր երեկվա ելույթը նվիրել է ոչ ԼՂՀ ներքաղաքական զարգացումներին և ոչ էլ կարգավորման գործընթացին, այլ անդրադարձել է Հայաստանում ձևավորված մոնոպոլիստական համակարգին՝ անխնա քննադատության ենթարկելով Սերժ Սարգսյանին:

Խանումյանի գնահատականները հիմնականում օբյեկտիվ են, այլ խնդիր են նրա ելույթի մոտիվները և արված առաջարկը: «Ազգային վերածնունդ» կուսակցության գործունեությունը կապվում է Սամվել Բաբայանի անվան հետ, սակայն նույնիսկ այս հանգամանքը, մեծ հաշվով, չէր կարող ստվերել Խանումյանի խոսքը, եթե չլիներ դրա վիճահարույց վերջաբանը:

Նա Արցախի իշխանություններին կոչ է արել ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա՝ Հայաստանում մենաշնորհները վերացնելու համար:

«Ես չգիտեմ՝ այդ ճնշումն ինչպես է լինելու՝ համոզելո՞վ է լինելու, Արցախ եկող ապրանքների չափով քվոտա ուզելով և շուկա նոր դերակատարներ մտցնելո՞վ է լինելու, թե՞ ուղղակի չոր պահանջ դնելով է լինելու, սակայն այս պայմաններում, երբ Արցախում տեղի է ունենում աշխատատեղերի կրճատում, երբ ընտանեկան տնտեսությունները հզորացնելու խնդիր ունենք, երբ ամեն օր կարող ենք արթնանալ լայնածավալ պատերազմական իրավիճակում, մենք ուղղակի պարտավոր ենք ոչնչացնել մեր թիկունքին ամեն օր հարվածող թշնամուն՝ Հայաստանում հաստատված մոնոպոլիստական համակարգը»,-եզրափակել է Խանումյանը:

Բանն այն է, որ մենք ունենք նախադեպ, երբ Արցախի իշխանությունները «չորով» միջամտել են Հայաստանի ներքաղաքական կյանքին, և այդ միջամտության դառը պտուղները, մեղմ ասած, վայելում ենք մինչև այսօր: Խոսքը 1997-98թթ. իրադարձությունների մասին է, երբ նախ՝ Հայաստանի վարչապետ դարձավ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ապա ամիսներ անց «ղարաբաղյան» կլանը Հայաստանում, ըստ էության, իրականացրեց պետական հեղաշրջում:

Արդեն մոտ քսան տարի Հայաստանի իշխանության ղեկին, ըստ էության, այդ կլանն է, բայց դրանից Արցախը ոչ միայն չի շահել, այլև դարձել է ավելի խոցելի՝ դուրս մղվելով կարգավորման գործընթացից և զուտ հայկական ընկալմամբ դառնալով ավելի երկրորդական, որովհետև ԼՂՀ-ից Հայաստան տեղափոխվեցին, այսպես կոչված, էլիտայի ներկայացուցիչները՝ իրենց ազգ ու տակով:

Ղարաբաղյան էլիտայի երկու ներկայացուցիչների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Հայաստանում ձևավորվեց և ամրապնդվեց Խանումյանի ասած՝ մոնոպոլիստական համակարգը: Համենայնդեպս, մենաշնորհները, կոռուպցիան, ապօրինի հարստացումները կապվում են ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, այլ նախագահի պաշտոնում նրան փոխարինած, ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախագահների անվան հետ:

Հայաստանը եթե մի բանից ազատվելու խնդիր ունի, ապա դա ղարաբաղյան «էլիտայի» իշխանությունն է՝ իր մոդիֆիկացիաներով հանդերձ, իսկ Խանումյանը ճիշտ կաներ, որպեսզի այդ էլիտային կոչ աներ վերադառնալ Արցախ՝ իր թալանի գոնե մի մասը ԼՂՀ տնտեսության մեջ ներդնելու նպատակով: Այդ առաջարկը միանգամայն համարժեք կլիներ Հայաստանի ու Արցախի զարգացման հրամայականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում