Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Զենքի մատակարարումը Ադրբեջանին պետք է դադարեցվի. Վլադիմիր Եվսեև

Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կտրականապես դեմ է Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելուն, և կոչ է անում Ռուսաստանի ղեկավարությանը դադարեցնել զենքի վաճառքն այդ երկրին:

Փորձագետն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանին զենքի և զինտեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու մասին: Խոսքը մասնավորապես «Քրիզանթեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրներին մասին է:

Եվսեևը չի կարծում, թե ռուսական կողմն այս քայլով միտումնավոր փորձում է սրել ռազմական իրադրությունը Արցախյան հակամարտության գոտում: Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացմամբ, պարզապես այնքան էլ հաջող ժամանակ չի ընտրվել զենքի հերթական խմբաքանակը Բաքու ուղարկելու համար: Իսկ ընդհանրապես Ռուսաստանը, ինչպես մեր զրուցակիցն է կարծում, շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին՝ վերջինիս նկատմամբ ազդեցության լծակները պահպանելու նպատակով:

«Ենթադրում եմ, որ այս համալիրների մատակարարումը Ադրբեջանին պլանավորվել է նախապես: Սա պաշտպանական զենք է, բայց չեմ կարծում, որ դրա մատակարարումն այսօր անհրաժեշտ էր: Ըստ իս՝ անհաջող ժամանակ է ընտրվել մատակարարման համար: Այս պայմաններում, երբ իրավիճակը շարունակում է սրվել, Ադրբեջանն օգտագործում է հակատանկային «Սպայկ» հրթիռներ՝ Հայաստանի ուղղությամբ ռազմական օբյեկտին հարվածելու նպատակով, հարկավոր է շատ զգույշ լինել Ադրբեջանին հակատանկային հրթիռային համալիրներ տրամադրելու հարցում: Իմ կարծիքով՝ Ռուսաստանը պետք է վերանայի Ադրբեջանին մատակարարվող սպառազինության անվանացուցակը, որովհետև զենքի վաճառքը փաստացի հրահրում է Ադրբեջանին կրկնելու Ապրիլյան պատերազմը:

Ռուսաստանը շահագրգռված չէ իրավիճակի ապակայունացմամբ: Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին, որպեսզի նրա հանդեպ ունենա ազդեցության ինչ-որ լծակ, ոչ թե Ղարաբաղում պատերազմ սադրի: Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի գոտում իրավիճակի կայունացմամբ, ուստի դա չէ սրա նպատակը: Սրա նպատակը Ադրբեջանի նկատմամբ  ազդեցությունը պահպանելն է: Ըստ երևույթին, այս տրամաբանությամբ է առաջնորդվում Ռուսաստանը, բայց իմ կարծիքով՝ մատակարարման ժամանակ շատ անհաջող է»,- մեկնաբանեց Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետի խոսքերով՝ այն գործիչները, ովքեր իրականացնում են Ռուսաստանի այս քաղաքականությունն Ադրբեջանի ուղղությամբ, հավանաբար ելնում են այն համոզումից, թե պատերազմ Ղարաբաղում չի լինի: Բայց Վլադիմիր Եվսեևն այլ կարծիք ունի՝ ասելով, որ նոր պատերազմ, ամենայն հավանականությամբ, կլինի:

Անդրադառնալով «Քրիզանթեմա-Ս»-ի ռազմական նշանակությանը՝ փորձագետը փաստեց, որ թեև այն պաշտպանական զենք է համարվում, այնուամենայնիվ Ադրբեջանը կարող է կիրառել այս տեխնիկան հարձակողական նպատակներով, ինչպես եղավ «Սպայկ» հրթիռների պարագայում: Բայց Հայաստանը հետ չի մնում ադրբեջանական կողմից այս առումով: Հայկական զինուժը նույնպես ունի հակատանկային զինատեսակներ և կարող է օգտագործել դրանք հարձակման մեջ:

«Ցանկալի է, որ դադարեցվի զենքի մատակարարումն Ադրբեջանին: Որպես ռազմական փորձագետ, ով ենթադրում է, որ պատերազմ կլինի, կարծում եմ, որ այսօր չի կարելի զենք մատակարարել Ադրբեջանին, որովհետև իրավիճակը ծայրաստիճան վտանգավոր է: Զենքի ցանկացած մատակարարում կարող է հանգեցնել նոր պատերազմի, ուստի ես դեմ եմ Ադրբեջանին զենք մատակարարելուն»,- հայտարարեց ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում