Հունգարիայում այս տարի R67 մայրուղու մի հատված կվերածվի «երաժշտական ճանապարհի»՝ հայտնում է Euromag-ը:
Նախաձեռնությունը, որն իրականացնելու է ավստրիական STRABAG ընկերությունը, արժենալու է 212 մլն եվրո:
Ասֆալտը մեքենայի անիվների հետ շփումից սկսում է երաժշտություն հնչեցնել, ինչն էլ աշխուժացնում է վարորդներին: Երգացանկը դեռևս հստակեցվում է։
Առաջին անգամ այդպիսի ճանապարհ ստեղծել են Հարավային Կորեայում, որի նպատակը եղել է վարորդների քնկոտության դեմ պայքարը։ Քունը ղեկին վթարների հաճախակի հանդիպող պատճառներից է։