Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երևանը Մոսկվայից երաշխի՞ք է պահանջում ազնիվ խոսքի փոխարեն

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման խնդրին, մասնավորապես հերթական խմբաքանակի տրամադրման համատեքստում, նշել է, որ հայ-ռուսական գործակցությունն ավելի խոր ու կայուն մեխանիզմների հիմքով է և դրանց ֆոնին սպառազինության մատակարարումների որևէ քանակ էական չէ: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը փաստորեն խոսում է այն մասին, որ հայ-ռուսական գործակցության օրակարգում ավելի կայուն և հուսալի մեխանիզմներ են, որոնք չեզոքացնում են Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունը:

Համենայնդեպս, հրապարակային մակարդակում մենք գիտենք միայն «Իսկանդերը», որն իսկապես բացառիկ զսպող գործոն է, սակայն «Իսկանդերը» լայնամասշտաբ, ռազմավարական զսպման գործոն է: Մինչդեռ խնդիրն այստեղ միայն այդ մասշտաբը չէ, քանի որ կա նաև առաջնագծում պարզապես լոկալ անվտանգության խնդիրներ, հայ զինվորների և սպաների կյանքի ապահովության խնդիրներ, Ադրբեջանի առաջնագծային ագրեսիան զսպելու խնդիրներ: Եվ այստեղ սպառազինության մատակարարումը ոչ միայն և գուցե նույնիսկ ոչ այնքան ռազմական, որքան քաղաքական գործոն է, որը Ադրբեջանին տալիս է այդ լոկալ ագրեսիվության քարտ-բլանշը: Այստեղ է խնդիրն ու այն պետք է դիտարկել թերևս այդ տեսանկյունից նաև, ոչ միայն լայնամասշտաբ զսպման: Առավել ևս, որ բացառված չէ, որ Երևանն այդպիսով ուղղակի քողարկում է Ռուսաստանին զսպելու և Ադրբեջանի ռազմատենչությունը չսնուցելու հարցում ռազմավարական դաշնակցի հանդեպ անզորությունը: Երևանն այդ առումով իսկապես հայտնվում է անհարմար դրության մեջ, երբ հնչում է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը:

Ասել, որ Հայաստանի իշխանությունը երբեք չի հայտնել դժգոհություն, թե ապրիլի պատերազմից առաջ, թե հետո, իհարկե կլինի սխալ: Սակայն խնդիրը լոկ դժգոհությունը չէ, այլ այդ երևույթի դեմ գործուն քաղաքական ազդեցությունը, հաշվի առնելով այն, որ խոսքը ռազմավարական դաշնակցի պահվածքի մասին է: Դա առաջ է բերում սկզբունքային ռազմա-քաղաքական տարբերություն Ադրբեջանին զենքի մյուս մատակարարումների հանդեպ: Հնարավոր է դա քողարկել տարբեր ձևակերպումների ներքո, սակայն այդ ամենը չի չեզոքացնում դրա քաղաքական և աշխարհաքաղաքական հետևանքը, որը ժամանակի և տարածության մեջ կարող է դրսևորվել գուցե ուշ, բայց դա ամենևին այն դեպքը չէ, երբ լավ է ուշ, քան երբեք: Դրան զուգահեռ, Վիգեն Սարգսյանի բնորոշումը, որ հայ-ռուսական հարաբերության օրակարգը հավակնոտ ու բավարարող է և խնդիրները, որ Հայաստանը բարձրացնում է, ավելի կայունացնող ու երկարատև են, քան զուտ սպառազինության մատակարարումը, տալիս է ուշագրավ դիտարկման առիթ դեռևս մարտին Մոսկվայում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի մասով: Մարտի 10-ին այցելելով Ռուսաստան, Սերժ Սարգսյանը ստացավ ՄԳԻՄՕ պատվավոր դոկտորի կոչում և ելույթ ունենալով այդ բուհում, խոսեց նաև Ապրիլյան պատերազմի մասին, անելով ուշագրավ բացահայտում: Նա հայտարարեց, թե երբ «մեր գործընկերներին» հայտնում էինք, որ Ադրբեջանի ագրեսիան վտանգավոր է, «մեզ հավաստիացնում» էին, որ դա ներքին սպառման համար է, բայց փաստորեն Ապրիլյան պատերազմը ցույց տվեց ամեն ինչ:

Սերժ Սարգսյանի այդ ելույթն էլ գործնականում ցույց տվեց մի կարևոր բան. փաստացի նա ասում էր, որ երբ Երևանը հորդորում էր Ռուսաստանին չզինել Բաքվին, ստանում էր պատասխան, որ Բաքվի հոխորտանքը ներքին սպառման համար է և Բաքուն պատերազմի գնացող չէ: Ընդ որում, Սարգսյանն այդ խնդրի մասին բավական թափանցիկ մի ակնարկ արեց նաև ապրիլի պատերազմից անմիջապես հետո, ապրիլի 22-ին Երևանում ընդունելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին և նրան դիմելով ուշագրավ տոնով, առաջարկելով ներկայացնել Մոսկվայի տեսակետը, թե ինչո՞ւ «այդպես եղավ», այսինքն՝ ինչու հարձակվեց Ադրբեջանը: Այլ կերպ ասած՝ Սարգսյանը ակնարկում էր, թե Մոսկվան Երևանին հավաստիացրել է բոլորովին հակառակը: Մարտի 10-ին ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը փաստորեն ավելի բաց տոնով էր խոսում այդ ամենի մասին: Այդ ֆոնին պաշտպանության նախարարի հայտարարությունը հարց է առաջացնում, թե արդյո՞ք Երևանն այժմ Մոսկվայի առաջ բարձրացնելով ավելի երկարաժամկետ և կայունացնող հարցեր, պարզապես դնում է Ադրբեջանի ագրեսիայի զսպման ավելի կոնկրետ երաշխիքների հարց, չմնալով այսպես ասած Մոսկվայի հավաստիացումների կամ ազնիվ խոսքի հույսին: Արդյո՞ք այդ երաշխիքների մասին է խոսում պաշտպանության նախարարը, թե՞ այդուամենայնիվ բանն ընդամենն ագրեսիվ հակառակորդին զինելու հարցում ռազմավարական դաշնակցի գործողություններն արգելակելու հարցում անզորությունը քողարկելու խնդիրն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում