Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պապա, էս ձյաձյաները ֆուտբոլի գնացել են՞, ինչի՞ չեն ուզում վազեն

Չնայած երեկ Երևանում բավական շոգ էր այդուհանդերձ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը մարդաշատ էր: Ֆուտբոլին կարոտ մարդիկ եկել էին Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» հանդիպումը դիտելու:
Ի դեպ, այս հանդիպմանը ավելի շատ երկրպագուներ էին ներկա քան հունիսի 5-ին կայացած Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս մրցավեճին: Մեր ազգային թիմի խաղին, որին մասնակցում էր Հենրիխ Մխիթարյանը «Հանրապետական» էին եկել մոտ 5 հազար հանդիսականներ: «Ալաշկերտի» և անդորրական գաճաճ թիմի դիմակայությանը մարզադաշտում հետևում էին մոտ 7 հազար երկրպագուներ:

Պետք է արժանին մատուցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահին, ով ի տարբերություն ՀՖՖ-ը նախագահ Ռուբեն Հայրապետյանի «խելքից դուրս» գներ չէր սահմանել տոմսերի համար, այլ մարդկանց հնարավորություն էր տվել անվճար դիտելու միջազգային հանդիպում: Երեկվա հանդիպումը ապացույցն է նրա, որ ֆուտբոլասերներին մարզադաշտ բերելու հույսեր այնուամենայնիվ կան: Ինչևէ, հանդիպումը ձանձրալի էր ու անհետաքրքիր: «Կարծում եմ՝ ինչին պատրաստվում էինք, տեսանք: Ասեմ ավելին, այսօր լավ չխաղացինք: Համատարած պաշպանությունը ջարդելու համար արագություն և ագրեսիվություն էր պետք, որը չտեսա: Ես ավելին էի սպասում, որը չտեսա: Զարմանալի է, որ կենտրոնում լավ չգործեցինք»,- խաղից հետո հայտարարեց Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վերջինս ով կարծում ենք մեր երկրում լավագույն մարզիչն է խաղը ճիշտ էր կառուցել, սակայն ֆուտբոլիստները չգիտես ինչու դանդաղ և թափթփված էին գործում: Որոշ դրվագներում մեր թիմի խաղային կոմբինացիաները հիացմունք էին պատճառում, բայց…

«Պապա, էս ձյաձյաները ֆուտբոլի գնացել են՞, ինչի՞ չեն ուզում վազեն»,- մարզադաշտում հարևանությամբ գտվող երեխան շարունակ հարցնում էր հորը: Իսկ թե ինչու դեղին համազգեստով «ձյաձյաները» չէին ուզում վազեին դժվար է ասել: Ընդմիջմանը զգացում էր, որ Խաշմանյանը փոխել է խաղը և երկրորդ կեսի սկզբնամասում մերոնք մի քանի իրական գոլային պահեր ստեղծեցին: Կարծում ենք խաղի վրա զգալի ազդեցություն թողեց թիմի ավագ Վահագն Մինասյանի փոխարինումն ու նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկած Արտակ Գրիգորյանի վնասվածքը:

Հանդիպման 54-րդ րոպեին խաղադաշտ մտնելուց ընդամենը 6 րոպե հետո Գիրգորյանը լուրջ վնասվածք ստացավ և տեղափոխվեց հիվանդանոց: Որոշ տեղեկությունների համաձայն Գրիգորյանը կոտրել է քիթը և բաց կթողնի պատասխան հանդիպումը: Հանդիպման վեջնամասում «Ալաշկերտի» գործողությունները պրիմիտիվ էին և թույլ: Ամեն դեպքում հաղթեցինք և կան նախադրյալները Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը հաղթահարելու: Ունենք այն ինչ ունենք: «Ալաշկերտում» այսօր խաղում են բազմաթիվ ֆուտբոլիստներ ովքեր խաղացել են և խաղում են Հայաստանի ազգային հավաքականում: «Բնական է, որ մեկ տարվա ընթացքում երկու թիմերն էլ առաջադիմել են՝ համալրվելով նոր ֆուտբոլիստներով:

Հստակ է, որ «Ալաշկերտն» ավելի ուժեղ է, քան ՝«Սանտա-Կոլոման»: Բայց մենք էլ, ի տարբերություն նախորդ տարվա, մեկ աստիճանով առաջադիմել ենք: Մեր առաջին նպատակը հույսով Անդորրա վերադառնալն էր, ինչին մենք հասանք: Ոչ մի թիմ չի հրաժարվում գոլ խփելուց, բայց հասկանալով թիմերի միջև առկա մեծ տարբերությունը, մրցակցի զորեղ լինելը, կարելի է գոհանալ: Այն, որ գնդակին չտիրեցինք, չի նշանակում, որ գոլ խփելու նպատակ չունեինք: Դա թիմերի մակարդակի տարբերության հարց էր», – խաղից հետո ասել է «Սանտա Կոմոլայի» գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը:
Հիշեցնենք, որ այս թիմերը միմյանց հետ մրցել են նաև անցյալ տարվա Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում: Մրցակցի հարկի տակ 0:0 խաղալուց հետո «Ալաշկերտը» Երևանում հաղթել էր 3:0 հաշվով: «Սանտա Կոլոմա»-«Ալաշկերտ» պատասխան հանդիպումը կկայանա հունիսի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում