Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Beeline-ի աջակցությամբ կանցկացվի «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը

Հայաստանում Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Հուսո առագաստ 2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից «Վիշապ» լողափում:

Փառատոնի ընթացքում հանդես կգան ինչպես հայ, այնպես էլ երկու տասնյակից ավելի այլազգի անվանի և սկսնակ հեղինակ-կատարողներ (Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից)։

Փառատոնն ընթանալու է 2 փուլով։ Նախընտրական փուլի ժամանակ կլինեն լսումներ, և ընտրված 10 մասնակիցները կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչ փուլը, որի ընթացքում տեղի կունենա հեղինակային երգի եռօրյա համերգաշար, կանցկացվի Սևանի ափին։ Փառատոնի ավարտին կհանձնվեն հավաստագրեր, շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ, ինչպես նաև տեղի կունենա մեծ գալա համերգ։ Այս տարի ժյուրին գլխավորում է երգահան Էդուարդ Զորիկյանը, ժյուրիի անդամներն են հեղինակ-կատարողներ Արմինե Հայրապետյանը և Սարգիս Շիբոյանը։

«Արդեն երկրորդ տարին է ինչ Beeline-ը մեծ սիրով աջակցում է այս փառատոնի ացնկացմանը, որը ոչ միայն նպաստում է հեղինակային երգի տարածմանը, այլ նաև տոն է պարգևում հեղինակային երգի սիրահարներին։ «Հուսո առագաստը», որն այս տարի դուրս է եկել Հայաստանի սահմաններից, թույլ է տալիս հայտնաբերել տաղանդավոր սկսնակ հեղինակ-կատարողների, խթանել նրանց ստեղծագործական գործունեությունը և նոր հեռանկարներ բացել նրանց առջև։ Բացի այդ, այն առանձնահատուկ մշակութային միջավայր է ստեղծում երկրում և օգնում է կյանքը փոխել դեպի լավը»,- ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այս 3 տարիների ընթացքում «Հուսո առագաստը» հասցրել է իր շուրջը համախմբել ոչ միայն բազմաթիվ նորահայտ ու տաղանդավոր ստեղծագործողների, այլև հեղինակային երգի հարյուրավոր սիրահարների։ Հայտատուների պակաս բնավ չի զգացվում, հանդիսատեսն էլ սպասում է փառատոնին։ Իսկ «Հուսո առագաստ-2017»-ը նոր հորիզոն է փառատոնի պատմության մեջ, քանի որ միջազգային սահմաններ է ներառում», – ասել է ժյուրին նախագահող Էդուարդ Զորիկյանը։

Նշենք, որ փառատոնին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 7-ը լրացնել առցանց հայտը և [email protected] հասցեին ուղարկել հեղինակային մեկ երգ (mp3 ձևաչափով), դրա տեքստը և մեկ լուսանկար։ Պարտադիր է, որ հայտատուն ներկայացնի ի՛ր հեղինակային երգը և անձամբ հանդես գա կիթառի կատարմամբ։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում