Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ԵԺԿ քաղաքական խմբում հունիսի 28-ին թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում է կայացվել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնել ԵԺԿ քաղաքական խմբից: Այս մասին Ստրասբուրգից հաղորդեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ որոշումն ընդունվել է 30 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Ընդ որում, այն մարդիկ, ովքեր դեմ էին, չեն մասնակցել քվեարկությանը:
«Ամբողջ ադրբեջանական լոբբին պայքարում էր Ագրամունտի համար»,-նշեց Հովհաննիսյանը: