Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Հայկական բլեֆ՝ Ստրասբուրգից

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը՝ ԵԽԽՎ-ն, երեքշաբթի ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը ենթադրում է կանոնակարգում փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել վեհաժողովի ներկայիս ղեկավար Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը:

Այս գործընթացին ակտիվորեն մասնակցել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, դրա գրեթե բոլոր անդամները խրոխտ ելույթներ են ունեցել, որոնք հետո ակտիվորեն լուսաբանվել են մեր ԶԼՄ-ներում:

Արտաքուստ թվում է՝ այս հարցում մեր ու եվրապատվիրակների դիրքորոշումն ընդհանրական է, ու դա կարող է դրական դիտվել: Խնդիրն այն է, սակայն, որ մեր պատվիրակությունը Ագրամունտի հրաժարականը պահանջում է միանգամայն այլ մոտիվով՝ նրան մեղադրելով Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» սպասարկուն լինելու հարցում: Մերոնց մեղադրանքը ճիշտ է, սակայն խնդիրն այն է, որ մեր թույլ դիվանագիտության կամ օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պատճառներով Ագրամունտի գործունեության «ադրբեջանական» հատվածը Ստրասբուրգում գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում: Համենայնդեպս, ԵԽԽՎ պատվիրակների ճնշող մեծամասնությունը կառույցի նախագահին մեղադրում է այն հարցում, որ նա ռուսական պատվիրակության կազմում հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, այլ խոսքով՝ իզգոյացրել է իր ներկայացուցչական ու հեղինակավոր պաշտոնը:

Սակայն Ագրամունտի հրաժարականը պահանջող մեր պատվիրակությունը չի կարող միանալ ընդհանուրի օրակարգին, որովհետև կհակադրվի ռուսական շահերին, որոնք անձեռնմխելի են համարվում Երևանում: Պեդրո Ագրամունտի պաշտոնանկությունը գրեթե անխուսափելի է, ու կասկածից վեր է, որ հայկական դիվանագիտությունը դա ներկայացնելու է որպես սեփական ձեռքբերում:

Սա մեծագույն բլեֆ է, բայց, մեծ հաշվով, բլեֆի վրա է կառուցված մեր ամբողջ դիվանագիտությունը: Բավական է նշել, որ սիրիական հարցում Երևանն ամբողջովին համերաշխ է Մոսկվայի հետ, և, ըստ էության, մեր դիվանագիտությունը նույն Ագրամունտի հավաքական կերպարն է, որի հրաժարականը պահանջում են Հայաստանի պատվիրակները:

Մեր իշխանությունները նույն կերպ ձևացնում են, թե Հայաստանի ռազմավարական նպատակը եվրոպական մոդելով պետության կառուցումն է, մինչդեռ որպես երկիր ամենանվաստացված կարգավիճակն ունենք անգամ իսկ ԵՏՄ-ում:

Մեր դիվանագիտությունը ձևացնում է, որ «և, և»-ի փառահեղ դիվանագիտությունը տվել է իր պտուղները, ու Հայաստանն այն եզակի երկիրն է, որ կարողանում է հավասարապես գործընկերություն անել թե՛ ԵՏՄ-ի և թե՛ ԵՄ-հետ՝ նույնիսկ հավակնելով նրանց կամրջի դերին, սակայն իրականում Երևանը ներդաշնակ հարաբերություններ չունի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Բրյուսելի հետ, ինչի վկայությունն են հայ-ռուսական վասալային հարաբերություններն ու այն ակնհայտ ճգնաժամը, որ այսօր առկա է Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններում:

Բլեֆն ու իմիտացիան դարձել են Հայաստանի քաղաքականության, դիվանագիտության հատկանիշները: Սա ոչ մի տեղ չտանող ճսնապարհ է, որը միայն նոր փորձություններ է բերելու Հայաստանի գլխին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում