Այն բանից հետո, երբ Քիմ Քարդաշյանին քննադատեցին նրա համար, որ նա «բաց է թողել իրեն», 36-ամյա աստղը վերադարձել է ակտիվ մարզումներին: Քիմը ուզում է նիհարել և չի խնայում ինքն իրեն: Այդ մասին գրում է lifestyle.com-ը:
Նախօրեին լրագրողները լուսանկարահանել են հեռուստաաստղին Լոս Անջելեսում բաց երկնքի տակ իր մարզումների ժամանակ: Մեկուկես ժամվա ընթացքում Քարդաշյանը մարզչի հսկողության տակ վազել է աստիճաններով, ձգվել է, կքանստել, մարզել որովայնը և կատարել այլ վարժություններ: Եվ այդ ամենը՝ կիզիչ արևի տակ և գրեթե առանց ընդմիջման: