Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

«Ծռության» իշխանությունն ու ընդդիմությունը

Պետք չէ հիմա միամիտ ձևանալ և տպավորություն ստեղծել, թե անակնկալ էր գլխավոր դատախազության որոշումը՝ «Սասնա ծռերի» գործով դատավարության վերջին նիստի ժամանակ Վարուժան Ավետիսյանի հայտարարության վերաբերյալ քրգործ հարուցելու մասին: «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք» արտահայտությունը հաստատ իր մեջ հանցակազմ է պարունակում՝ ինչքան էլ որոշ փաստաբաններ կամ «Ծռության» համակիրներ հիմա ասեն, թե պարզ չէ՝ որ Սերժիկի և ինչ գործողության մասին է ակնարկել Ավետիսյանը:

Հնչել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչ, և սա այն քիչ դեպքերից մեկն է, երբ դատախազությունն օպերատիվ արձագանքել է տեղի ունեցածին:

Ու հիմա պետք չէ դատախազությանը մեղադրել մի բանում, որը նա պարտավոր էր անել, այլ պետք է այս կառույցին հանդիմանել այլ հարթության մեջ, որ անտարբեր է, օրինակ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Սարգսյանի ՍԱՍ-ի գործով, երբ այդ ընկերության տասնյակ աշխատակիցներ ենթարկվել են նվաստացման կամ ճնշումների: Կամ՝ անհասկանալի էր մեր իրավապահների «հումանիզմը», երբ ՀՀԿ անդամ հարյուրից ավելի տնօրեններ իրենց կուսակցության հրահանգով դրսևորում են «Տեր Թոդիկի» դեսպոտ մեթոդները՝ շանտաժի ենթարկելով մանկավարժներին ու ծնողներին:

Դատախազությունն ու իրավապահ մարմինները Հայաստանում կիրառում են երկակի ստանդարտներ, ավելի ճիշտ՝ ռեպրեսիվ գործիք են իշխանությունների ձեռքին, ու դա ամենևին էլ նոր երևույթ չէ:

«Սասնա ծռերը» դարձյալ առաջնորդվել են նույն տրամաբանությամբ և իրավական նիհիլիզմին նպաստող ու քաղաքականությունը սպանող մոտեցմամբ: Նրանք կարծում են, որ եթե իշխանության ներկայացուցիչներին կարելի է ձայն գնել ու ընտրողներին նվաստացնել և մնալ անպատիժ, ապա արդարացված է հասարակությանը ահաբեկչության «հումք» դարձնելը: Նույն կերպ «Սասնա ծռերը» մտածում էին անցած տարի հուլիսին, որ եթե իշխանությանը կարելի է բռնություն գործադրել ու մարդ խոշտանգել, ապա իրենք էլ նույն կանոններով կարող են պայքարել իշխանության դեմ՝ մարդ պատանդառել, ՊՊԾ գունդ գրավել և այլն:

Իրականում սա պայքարի մեթոդ է, որը տանում է ոչ մի տեղ, այսինքն՝ փակուղի: Զուտ մարտավարական իմաստով նույնիսկ սխալ է իշխանության դեմ նրա զենքով պայքարելը, որովհետև ռեսուրսային պայքարում տանուլ ես տալու՝ իշխանության հնարավորությունները միշտ ավելի մեծ են: Բովանդակային առումով հասարակության կյանքում ոչինչ չի փոխվի, եթե օրենքի հաստատման փոխարեն իրեն «արդարություն» և «միակ ճշմարտություն» պարտադրեն, ու բացարձակապես կարևոր չէ՝ ովքեր են այդ պարտադրողները՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության հրացանակիրները, ավտոմատավորները:

Մեծ հաշվով, իշխանությունները և անցյալ տարվա հուլիսին նրանց դեմ զենք վերցնողները նույն «ծռերն» են՝ նույն մաուզերիստական մենթալիտետով: Տարբերությունն այն է, որ իշխանության «ծռերը» օրենքից վեր են կարգված, իսկ նրանց վրա կրակող «ծռերի» դեմ օրենքը գործում է ամբողջ խստությամբ ու դաժանությամբ: Բայց երկուսի արժեհամակարգն ու մտածողությունն էլ ոչ մի կապ չունի պետության, նրա զարգացման հետ:

Եթե մեր քաղաքական և հանրային միտքը մնում է «բարիկադային» մտածողության սահմաններում, ապա թակարդում է Հայաստանի զարգացման հեռանկարը:

Դատական վերջին նիստում Վարուժանի արած հայտարարությունը ոչինչ չտվեց և չէր կարող տալ հասարակությանը: Ճիշտ հակառակը՝ այն լեգիտիմացրեց իշխանության նոր ռեպրեսիվ մեթոդը, որն այսօր տեղին է գործադրվում Վարուժանի հանդեպ, բայց վաղը կարող է չարաշահվել այլ դեպքերում՝ ըմբոստ քաղաքացիներին ահաբեկելու, նրանց բերանը փակելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում