Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիշել Անվտանգության խորհրդի մասին

Այսօր Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Այս կառույցը Հայաստանում կայացած չէ և այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն ԱԽ-ն հիշում է, երբ օրակարգը լցնելու խնդիր է ունենում: Մյուս կողմից`սահմանադրական փոփոխությունները ստիպում են, որ փոխվի վերաբերունքն ԱԽ-ի նկատմամբ, որովհետև այն խորհրդակցական կառույցից վերածվում է որոշում ընդունող մարմնի: Ընդ որում, ուշագրավ է, որ ԱԽ-ն դիտվում է այն տարբերակներից մեկը, որի ղեկավարումը ստանձնելով` Սերժ Սարգսյանը 2018-ից հետո կարող է պահպանել իր առանցքային դերակատարությունն իշխանության ներսում: Բացի ներիշխանական այս խնդիրները` ԱԽ այսօրվա նիստի նկատմամբ հետաքրքրություն է հարուցում օրակարգային մի հարց, որն, ըստ էության, վերաբերում է սիրիական հակամարտությանը: Այսօր Բաղրամյան 26-ում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև այդ խնդիրը, իհարկե` պաշտոնական տեղեկատվությունը քննարկումը մատուցում է սիրիահայության անվտանգության համատեքստում: Սակայն պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հենց նրա համար է, որ քողարկի քննարկված հարցի բուն էությունը, երբ հատկապես խոսքը վերաբերում է Հայաստանին, որը, մեղմ ասած, չունի ժողովրդավարական ավանդույթներ:

Բանն այն է, որ սիրիական հարցն այս օրերին Հայաստանի իշխանության վերնախավում կարող էր քննարկվել` ԱԽ կամ այլ ձևաչափով: Ընդ որում, քննարկման նախաձեռնությունն ամենևին էլ Սերժ Սարգսյանից չի գալիս: Բանն այն է, որ Ռուսաստանը սիրիական թատերաբեմում հերթական անգամ սուր հակադրության մեջ է ամերիկացիների հետ, և նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է ցույց տալ, որ միայնակ չէ, վիճակն իր համար փակուղային չէ, մի խոսքով` Մոսկվան մտադիր է որոշակի միջազգային լեգիտիմություն հաղորդել իր սիրիական կամպանիային: Այս համատեքստում Մոսկվան ՀԱՊԿ շրջանակներում քննարկման է դրել Սիրիայի խնդիրը, մասնավորապես` նույնիսկ Թուրքիայի իշխանության աղբյուրը պնդում է, որ շուտով արաբական այդ անհանգիստ երկիր են ժամանելու խաղաղապահներ Ղազախստանից ու Ղրղըզստանից: Բիշքեկում տեղեկատվությունը մեկ հերքում են, մեկ` հաստատում: Այնպիսի տպավորություն է, որ Մոսկվայի ճնշումները Ղրղըզստանի իշխանության վրա բավարար ազդեցություն առայժմ չեն թողել, կամ էլ` այդ երկրի իշխանությունները Մոսկվայից լրացուցիչ զիջումներ են փորձում կորզել` Սիրիա խաղաղապահներ ուղարկելու որոշման դիմաց:

Ահա, այս համատեքստում մոտավորապես պարզ է դառնում, թե ինչու է Հայաստանի ԱԽ-ն այսօր քննարկել սիրիական խնդիրը: Կասկածից վեր է, որ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցով Մոսկվան դիմել է նաև Հայաստանին: Եթե մենք ունենայինք ադեկվատ իշխանություն, ռուսական առաջարկը կմերժվեր առանց քննարկման, որովհետև նույն ՀԱՊԿ-ը խուլ ու համր է, երբ Ադրբեջանը ռմբակոծում է իր անդամ Հայաստանի սահմանները: Եվ այս պարագայում` Հայաստանի իշխանությունը թվում է` քննարկելու բան չպետք է ունենա, մանավանդ, որ Հայաստանը մարտահրավերների պակաս չունի, իսկ Սիրիայում ռազմական ներկայությունը միայն գլխացավանք է` առանց տեսանելի դիվիդենտի:

Բայց Սերժ Սարգսյանն, ինչպես փորձն է ցույց տվել, չի կարողանում կամ չի ուզում մերժել Մոսկվային, ու դա հաստատապես չի անի հիմա, երբ Հայաստանը գտնվում է համակարգային տրանսֆորմացիայի փուլում, իսկ Մոսկվան միշտ կարող է անկայունացնել վիճակը մեր երկրում կամ դրա շուրջ: Մնում է հասկանալ, թե ինչքանով են լուրջ ՀԱՊԿ-ը սիրիական գործերում խառնելու Մոսկվայի պլանները, և արդյո՞ք այս հարցում Ռուսաստանը ճնշումներ կբանեցնի իր դաշնակիցների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում