Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

Սարի թաղում տուժած լրագրողների գործերը կհայտնվեն միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում

Հունիսի 26-­ին Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացնում էր այն ամենը, ինչ արվել է 2016թ. հուլիսյան իրադարձություններից հետո: Բիշարյանի խոսքերով՝ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ներկայումս հատուկ քննչական ծառայությունում քննվում է երկու քրեական գործ, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Դրանցից մեկը ընդգրկում է 2016 թվականի հուլիսի 17-­27­-ն ընկած ժամանակահատվածը՝ Խորենացի փողոցում տեղի ունեցած իրադարձությունները: Կատարված գործողությունների վերաբերյալ մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցված:

Քրեական գործ է հարուցվել նաև ոստիկանության ծառայողների կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փաստաբանների և լրագրողների գործողությունները խոչընդոտելու առնչությամբ:

«Նախաքննությունը շարունակվում է, և բազմածավալ քննչական գործողություններ են իրականացվում: Ներկա պահին լրագրողների գործունեությունը խոչընդոտելու հետ կապված կա յոթ դատապարտված, և մեկ անձի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն դատախազությունում է, ըստ որի՝ դատախազությունն իր լիազորությունների շրջանակում որոշում կկայացնի: Այսինքն՝ ներկայումս ունենք դատապարտված յոթ քաղաքացի, ընդ որում ՝ 7­-ից 4-­ը դատապարտվել են ազատազրկման»,-­ նշել է Բիշարյանը:

Նրա խոսքերով՝ երկրորդ քրեական գործը վերաբերում է հուլիսի 19-20-­ը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններին: «Այստեղ նույնպես քրեական գործը հարուցված է լրագրողների, փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու, ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առնչությամբ»,-­ ասաց ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալը և հավելեց, որ դեռևս վաղ է որևէ հետևություն անելը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ սակայն, այն ինչ որ ներկայացվում է Բիշարյանի կողմից, այդ աշխատանքները կատարվել են մոտ 6 ամիս առաջ: Դրանից հետո առանձնապես ոչ մի գործողություն չի կատարվել: «Վերջին կես տարվա կտրվածքով որևէ նոր մեղադրանք, մեղադրյալ, նոր կասկածյալ չի ներգրավվել: Այն տվյալները, որոնք ներկայացվել են, դրանք անցած տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա տվյալներ են: Դրանից հետո գործն առաջ չի գնացել: Գուցե ինչ-որ քննչական գործողություններ կատարվել են, բայց դա իրենց ներքին աշխատանքային պրոցեսն է: Բայց հանրագումարում որևէ նոր մեղադրյալ, կամ կասկածյալ առաջ չի եկել:Բայց մենք ունենք 20-ից ավելի անձ, որոնք տուժող են ճանաչվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը, որը զբաղվում է Սարի թաղի գործողությունների ժամանակ տուժած լրագրողների գործերով:

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ շուտով լրանալու է այդ իրադարձությունների 1 տարին, և եթե որևէ շոշափելի արդյունք չլինի, ապա իրենց կազմակերպությունը պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին և նրանց ուշադրությունը հրավիրել այս գործերի անարդյունավետ քննության վրա: «Այդ գործընթացը շատ դանդաղ և ոչ էֆեկտիվ է ընթանում: 6 ամսվա ընթացքում ոչ մի առաջընթաց չկա, և եթե այս ընթացքում որևէ նոր կասկածյալ կամ մեղադրյալ առաջ չի եկել, ուրեմն քննությունը շատ անարդյունավետ է ընթանում»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ եթե պատշաճ քննություն գնար, ապա դժվար չէր մեղավորներին շատ արագ բացահայտել, քանի որ համացանցը ողողված է այդ օրվա իրադարձությունների տեսանյութերով, գործով որպես տուժող անցնում են լրագրողներ և օպերատորներ: «Ստեղծված իրավիճակում այս տեմպերով քննչական գործողություններ իրականացնելը վկայում է այն մասին, որ քննչական մարմինները նպատակ չեն դրել իրականում բոլոր մեղավորներին հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել»,- նկատեց Մելիքյանը։

Նշենք, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ տուժել էին նաև «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Նրանք մարմնական վնասվածքներ էին ստացել: Դավիթ Հարությունյանի մասով մեղավորին, կարծեք թե հայտնաբերել են, սակայն Մարիամ Գրիգորյանի մասով դեռ քննություն է գնում: Աշոտ Մելիքյանն ասաց, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում է և կպահեն այնքան, քանի դեռ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում