Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշել է ամերիկյան Google կորպորացիային տուգանել ռեկորդային 2,4 մլրդ եվրոյով Եվրամիության հակամենաշնորհային օրենքները խախտելու համար: Այս մասին ասված է ԵՀ-ի տարածած հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Ընկերությունը չարաշահում է իր՝ որպես որոնողական համակարգի գերիշխող դիրքը շուկայում՝ անօրինական առավելություն տալով Google-ի այլ արտադրանքի»,-նշվում է փաստաթղթում:
Google-ում հայտարարել են, որ ընկերությունը կարող է Եվրոպական դատարանում բողոքարկել ԵՀ-ի որոշումը: «Մենք հարգալից անհամաձայնություն ենք հայտնում այն եզրակացությունների կապակցությամբ, որոնք հրապարակվել են այսօր՝ ասված է կորպորացիայի պաշտոնական բլոգում հունիսի 27-ին հրապարակված հայտարարության մեջ: