Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ես իմ թշնամիներին չեմ ներելու. Մալաթիայի թաղապետի որդու սպանության երկրորդ «պատվիրատուի» վերջին խոսքը. Yerkir.am

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` Մալաթիայի թաղապետի՝ Վահան Զատիկյանի որդու սպանությունից 9 տարի անց հայտնաբերված երկրորդ «պատվիրատուի»՝ Նարեկ Խաչատրյանի գործով դատավճիռ կայացնելու:

Մինչ այդ պաշտպանական ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա միջնորդեց դատարանին` արդարացնել և դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել: «Մինչ օրս իմ պաշտպանյալն անհիմն ենթարկվում է քրեական հետապնդման»,- ասաց պաշտպանը՝ մանրամասն ներկայացնելով ապացույցներ, որոնք, ըստ նրա, հիմնավորում են Նարեկ Խաչատրյանի անմեղությունը:

«Եթե դատարանին ներկայացվի մի ապացույց, որը կփաստի, որ Նարեկ Խաչատրյանը պարբերաբար վիճել է Սեդրակ Զատիկյանի հետ և ցանկացել նրանից վրեժ լուծել, այդ ժամանակ նոր կքննարկենք»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Նարեկ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:
Այսօր` շուրջ երկու տարի տևած դատաքննության ընթացքում, երկարատև լռությունից հետո խոսեց՝ ճառով և վերջին խոսքով հանդես եկավ այդ գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը: Նա պատմեց, որ 2006-ին ինքը գտնվել է Դուբայում և զբաղվել մեքենաների առքուվաճառքով, իսկ Սեդրակ Զատիկյանի սպանության մասին տեղեկացել է Երևանում:

Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը սպանվել է 2006թ. հունիսի 22-ին Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում` «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից:
Խաչատրյանը հայտնեց, որ չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, որ 2006-ին ինքն անցել է Զատիկյանի սպանության գործով: Նրա խոսքով՝ դեպքից 10 օր անց իրեն տարել են, հարցաքննել և, պարզելով, որ կապ չունի կատարվածի հետ, բաց են թողել: «Ես Սեդրակ Զատիկյանի հետ ընդհանրապես վատ հարաբերություններ չեմ ունեցել, եթե ես առնչություն ունենայի կամ վատ հարաբերություններ ունենայի Սեդրակի հետ, ինչո՞ւ պետք է նրա հուղարկավորությանը գնայի»,- ասաց նա:

Ամբաստանյալը մեղադրող դատախազի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Զատիկյանի սպանությունը պատվիրող Ստեփան Հակոբյանի համար նախորդ դատախազը 14 տարվա ազատազրկում էր պահանջել: «Դատախազը նախորդի համար 14 տարի էր պահանջել, դատավորը մեղքը ծանրացրեց՝ 15 տվեց, իսկ դուք ինձ համար 15 տարի ուզեցիք, չհասկացա` ինչի համար: Ուզո՞ւմ եք՝ 50 տարի ուզեք: Հարցն այն է, որ չեք տիրապետում այս գործին, որովհետև եթե սպանությունը կատարելու և օժանդակելու համար Արսեն Առուշանյանը, Լուսինե Ղևոնդյանը դատապարտվում են 10 և 8 տարվա ազատազրկման, իսկ ինձ նույն մեղադրանքի ավելի մեղմացված կետերով՝ դրդելու համար, առաջարկում եք 15 տարի, ուզում եմ հասկանալ` ինչո՞ւ, մի բան էլ ասում եք` պատիժը մեղմացնող հանգամանք չկա: Ի՞նչ պետք է անեի, որ մեղմացնող լիներ, մեռնեի՞»,- ասաց նա և հավելեց.«Երբ որ մայրս երկրորդ կարգի հաշմանդամ է, դա մեղմացնող հանգամանք չէ, երբ որ ես հազար հատ հիվանդություն ունեմ, մեղմացնող չէ՞»:

Նարեկ Խաչատրյանի խոսքով՝ իր վերաբերյալ գործը քննած ՀԿԳ քննիչն իր հետ անձնական խնդիրներ է ունեցել: «15 տարի… Հլը փորձեք ձեր տան բաղնիքի դուռը փակել, տեսնեմ քանի՞ օր կարաք էնտեղ ապրել, հլը հետ գնա 15 տարի, տես` ինչ ե՞ս արել 15 տարի առաջ, կհիշե՞ս: Ախր ո՞նց ես մարդուն, չապացուցված, 15 տարի տալիս: Առանց ապացույցների` ինձ հիմա դատում են…»,-խոսքն ուղղելով դատախազին՝ ասաց նա, ապա հավելեց. «Ես 8 տարի իմ տանջանքը կրել եմ, ինչ-որ ես եմ քաշել, ես գիտեմ: Հիմա ինձ առանց ինչ-որ պատճառի դատում եք, նշանակում է` մահապատժի եք ենթարկում»:

Ամբաստանյալը հորդորեց դատավորին՝ վճիռ կայացնելիս հետևել խղճին: «Ես իմ թշնամիներին չեմ ներելու, թող Աստված իրենց ների»,- եզրափակելով խոսքն՝ ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ yerkir.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում