Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Սերժ Սարգսյանը 2018-ին կարող է դառնալ Ազգ-բանակի առաջնորդ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։

– Պարոն Զոլյան, մեկնարկել է «Սասնա ծռերի» գործով դատաքննությունը, զուգահեռ նաև Սէֆիլյանի դատավարությունն է ընթանում։ Կարծում եք՝ այս պրոցեսներն ընդվզումների առիթ կարո՞ղ են հանդիսանալ։

Չեմ կարծում։ Ըստ իս՝ այս դատավարությունները կձգձգեն այնքան, մինչև հասարակության հետաքրքրությունը կկորի։ 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի Նաիրի Հունանյանի գործընթացն էլ ձգձգվեց, հասարակությունը հետաքրքրությունը կորցրեց։ Իմ կարծիքով՝ այս ամենն այդ սցենարի մեջ է մտնում՝ երգեր են երգում, դատավորն էլ անընդհատ նիստերը հետաձգելու առիթ կունենա։ Այդպես այնքան՝ մինչև հասնեն բուն էությանը։

– Ի՞նչ նկատի ունեք բուն էություն ասելով։

– Այսինքն՝ գործի նյութերը՝ ինչի մասին է խոսքը, ինչի համար է արվել։

– Իսկ Հոկտեմբերի 27-ի հետ համեմատությունն ըստ Ձեզ, որքանո՞վ է տեղին։

– Այնքանով, որ կարող է երկար ձգձգվել, և հասարակությունն էլ իր հետաքրքրությունը կկորցնի։

– Այս օրերին այդպիսի համեմատականներ շատ են անցկացվում։

– Պարզապես ձգձգվելու մասին եմ խոսում, դրա պատճառով հետաքրքրությունը կկորցնի հասարակությունը և ընդվզման առիթ չի լինի։

– Վարուժան Ավետիսյանը դատարանում զինված ապստամբության կոչ արեց։ Կարծում եք՝ դա ինչ-որ տանող ճանապա՞րհ է։

– Եթե մենք դա վերլուծենք՝ ապա համարյա թե կմոտենանք արգելված թեմաների, ինձ և ձեզ քրեական հոդված կհասնի։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում այնպիսի համակարգ է ստեղծվել, որ իշխանափոխությունը չի փրկելու։ Իշխանափոխությունը պետք է կատարվի Հանրապետական կուսակցության ներսում, իսկ դրանից որևէ լավ բան սպասել պետք չէ։

– Նկատի ունեք 2018 թվակա՞նը։

– Կարող է 2018-ի ինտրիգը լինի, կարող է ավելի շուտ, ասենք՝ առողջական խնդիրներ լինեն։ Բայց մեխանիզմն այնպիսին է, որ հաջորդը պետք է գա նորից ՀՀԿ-ից, ինչն էլ հույս չի ներշնչում։

– Եթե 2018-ին Սերժ Սարգսյանն ամեն գնով ցանկանա պահպանել իշխանությունը, հասարակությունը կընդվզի՞ դրա դեմ։

– Չեմ կարծում, հասարակությունը հարմարվել է։ Եթե ընդզվզում լիներ, ապա պետք է լիներ սահմանադրական փոփոխությունների դեմ։ Այսինքն՝ եթե խոսում ենք բովանդակայինի մասին, ապա այդ ժամանակ արդեն պետք է ժողովուրդը փողոց դուրս գար։ Իսկ հիմա չի լինի նման բան։

– Կարծում եք՝ Սերժ Սարգսյանն ամեն դեպքում կմնա՞։

– Այլընտրանք չունի՝ ո՛չ ինքը, ո՛չ էլ համակարգը, որովհետև անգամ եթե ուզենա էլ՝ հանգիստ չի կարող հեռանալ, հազար ու մի խնդիր կա։ Պատկերացրեք՝ մեկը բնակվում է 10-րդ հարկում և որպեսզի ոչ ոք իրեն չանհանգստացնի՝ պայթեցնում է աստիճանները։ Հիմա մոտավորապես այդպիսի իրավիճակ է։ Կամ մեկ ուրիշ տարբերակ՝ որդնած տանձ, ոչ տանձը կարող է որդից ազատվել, ոչ էլ որդը տանձից կազատվի, որովհետև զբաղմունքը դա է։ Ու մինչև վերջ՝ տանձը կփտի, ինքն էլ կմեռնի։

– Նկատի ունեմ՝ Սարգսյանը կմնա վարչապետի՞ պաշտոնում։

– Ինչպես հասկացա՝ հստակություն չկա։ Տարբերակները շատ են, գուցե Ազգ-բանակի առաջնորդ, Գերագույն գլխավոր հրամանատար։ Օրինակ՝ Քադաֆին իր համար ոչ պաշտոնական պաշտոն էր հնարել, տիտղոս ուներ՝ լիբիական հեղափոխության առաջնորդ, մեզ մոտ էլ կարող է այդպես լինի։ Օրինակ՝ ոչ թե ՀՀԿ քաղբյուրոյի նախագահ, այլա Ազգ-բանակի առաջնորդ։ Դա տարբերակներից մեկն է, գուցեև վարչապետ դառնա։ Բայց ես դա հավանական չեմ համարում, որովհետև այդպիսով նա իր վրա պատասխանատվություն պետք է վերցնի, ինչից որ միշտ խուսափել է։

– Նկատի ունեք նաև Ղարաբաղի հարցում ոչ ցանկալի զիջումների չգնալո՞ւ համար։

– Չեմ կարծում, որ ղարաբաղյան հարցը լուրջ ազդեցություն ունենա՝ բոլորովին այլ թեմա է, և լուծումները բոլորովին այլ են։

– Վարչապետ Կարեն Կարապետյանի տրամադրվածությունը կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր մնալու մասին խոսո՞ւմ է։

– Բոլոր դեպքերում ուրվագծվում է մեկ բան՝ այն Կարեն Կարապետյանը, որ եկել էր սեպտեմբերին և այսօրվա Կարեն Կարապետյանը, բոլորովին տարբեր մարդիկ են՝ տարբեր հավակնություններով։

– Մեծացե՞լ են այդ հավակնությունները։

– Ո՛չ, հակառակը։ Ինքը մի փոքր «աութսայդերի» կամ կատարողի տպավորություն է թողնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում