Wednesday, 24 04 2024
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միացյալ Նահանգներում հայ տղամարդը ձերբակալվել է 5-ամյա որդուն սպանելու մեղադրանքով

Հարավային Կալիֆորնիայում ավելի քան երկու ամիս ընտանիքի անդամները, կամավորականներն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են պատասխանել մեկ հարցի՝ որտեղ է 5-ամյա Արամազդը: Նախորդ շաբաթ Լոս Անջելեսի շրջանի դատախազը սպանության մեղադրանք է ներկայացրել երեխայի հորը՝ ավագ Արամազդ Անդրեասյանին: Վերջինս քննիչների կողմից Լաս Վեգասում ձերբակալվել է: Այս մասին գրում է Los Angeles Times-ը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հոր տան մոտակա՝ Հարավային Փասադենայի զբոսայգի է բերել վարժեցված հոտառություն ունեցող շների, սուզորդները զննել են Սանտա Բարբարա շրջանի լիճը: Բացի այդ հայտարարված է, որ ցանկացած մեկը, ով կօգնի գտնել երեխային, կպարգևատրվի 30 հազար ԱՄՆ դոլարով:

Այդուհանդերձ, որպես երեխայի անհետացման գործում հիմնական կասկածյալ է մնում ավագ Արամազդ Անդրեասյանը: Ոստիկանության քննիչներն արձանագրել են, որ նրա մոտ վերջին շրջանում նկատվել են մտահոգիչ զարգացումներ: Նա փոխել է մազերի գույնը, սափրել է մորուքը ու սկսել ծրագրեր կազմել՝ մեկնելու մի երկիր, որտեղից կարող է խուսափել դեպի ԱՄՆ արտահանձնվելուց:

Քննիչները հավատացած են, որ 35-ամյա Անդրեասյանը սպանել է որդուն՝ կնոջ հետ ամուսնալուծության բուռն գործընթացի պատճառով: «Հետաքննիչները հավատացած են, որ սա նախապես ծրագրված գործողություն է եղել»,- ասել է ոստիկանության լեյտենանտ Ջո Մենդոզան:

Ընտանեկան սպանությունների գծով քննիչ Լուի Ագիլերան նշել է, որ նա և իր գործընկերները մշտական կապի մեջ են եղել 5-ամյա Արամազդի մոր հետ հետաքննության ողջ ընթացքում: Նա բարձրաձայն ընթերցել է մոր հայտարարությունը որդու մասին, ում մականունը Պիկի էր. «Իմ սիրտը փշրված է: Ես հետագա կյանքիս ամեն օրվա յուրաքանչյուր վայրկյանը կարոտելու եմ իմ որդուն: Պիկին իմ կյանքի ամեն ինչն էր, ես չեմ կարող պատկերացնել այն դատարկությունը, որը կզգամ, մինչև մի օր նորից միասին կլինենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում