Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Ինչի է պատրաստ Կարեն Կարապետյանը ղարաբաղյան խնդրում

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը պատասխանելով «Ելք»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, կապված 2018 թվականի վարչապետության խնդրին, Կարեն Կարապետյանը հայտարարեց, թե պատրաստ է լինել վարչապետ: Այդ մասին Կարապետյանն ամիսներ առաջ հայտարարել էր նաև ավստրիական ռադիոյի թղթակցին տված հարցազրույցում: 2018 թվականի վարչապետության մասին հարցերը Կարեն Կարապետյանին ուղեկցելու են անընդհատ՝ մինչ այդ հարցում որոշակիությունը: Անկասկած է, որ այդ հարցերն ամենևին չեն օգնում նրան աշխատանքի արդյունավետության հարցում: Մյուս կողմից, եթե Կարեն Կարապետյանի արդյունավետությունը կախված է լինելու այդ հարցադրումների լինել-չլինելուց, ապա այդպիսի արդյունավետությունը, մեղմ ասած, խնդրահարույց է և կասկածելի: Առավել ևս, որ, ի վերջո, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան, կամ ներիշխանական որևէ այլ դասավորության դիլեմայից դուրս, 2018 թվականի խնդիրն ունի իսկապես կարևոր նշանակություն պետական զարգացման հեռանկարի տեսանկյունից: Իսկ առանձնահատկությունն այն է, որ նույնիսկ դե յուրե՝ ձևականորեն, այդ խնդրի հանգուցալուծումը կախված չէ հանրային քվեից:

Այսինքն՝ 2018-ին փաստորեն վճռվելու է պետության Առաջին դեմքի հարց, բայց այդ հարցն անգամ ձևական ընտրական գործընթացով չի վճռվելու, այլ ներիշխանական քվեարկությամբ: Այդ իրավիճակում հանրությունն ունի առնվազն հարցադրումների իրավունք: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանն էլ թերևս անկարող է տալ ավելի պատասխան, քան այն, որ ինքը պատրաստակամ է լինել վարչապետ, պատրաստ է շարունակել պաշտոնավարումը: Ավելին ասելն իհարկե բավական դժվար է, թե սուբյեկտիվ, բայց թե նաև օբյեկտիվ իրողություններից ելնելով: Ըստ այդմ, հարցերը թերևս անհրաժեշտ է կոնկրետացնել, ստեղծելով գոնե նախընտրական հարցադրումների շրջանակ: Մասնավորապես, վարչապետությունը շարունակելու պատրաստ Կարեն Կարապետյանն ինչի՞ է պատրաստ ղարաբաղյան խնդրում:

Բանն այն է, որ 2018 թվականից հետո վարչապետը լինելու է պետության Առաջին դեմքը: Հետևաբար, Արցախի հարցում պետական քաղաքականության դեմքը: Երբ Մինսկի խմբի համանախագահներն այցելեն տարածաշրջան, ապա հանդիպման ամենաբարձր մակարդակը լինելու է վարչապետը: Եթե կազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի բարձր մակարդակի հանդիպում, ապա Հայաստանի պարագայում նախագահի փոխարեն Առաջին դեմք փաստորեն վարչապետն է և բանակցության գնալու է վարչապետը: Այսինքն՝ լինել վարչապետ խորհրդարանի կառավարման մոդելում, նշանակում է լինել ոչ միայն տնտեսական քաղաքականության պատասխանատու և առավել ևս մենեջեր, այլ լինել քաղաքական գործիչ, ռազմա-քաղաքական գործիչ: Եվ եթե Կարեն Կարապետյանն այժմ մարտավարական նկատառումներով կարող է ընդգծված կերպով խուսափել քաղաքական գործունեության դրսևորումներից և «չմտնել» Սերժ Սարգսյանի «բոստանը»՝ ժամանակից շուտ չթիրախավորվելու համար, ապա 2018-ից հետո այլևս ոչ միայն անհնար, այլ վտանգավոր կլինի, եթե Առաջին դեմքը մարտավարական նկատառումներով խուսափի քաղաքականությունից:

Մինչդեռ, անկախ անձերից, նրանց նկարագրերից, նրանց հանդեպ հանրային սիմպատիայից, տվյալ դեպքում խոսքը պետության համար կարևորագույն խնդիրների մասին է, հետևաբար կա կառավարման և քաղաքական համարժեքության վստահելի ցուցիչների, համոզիչ ազդակների խնդիր: Այդ իմաստով, հանրությանը, օրինակ, պարզ չէ, թե Կարեն Կարապետյանը ծրագրային, բովանդակային ինչ մոտեցում ունի Արցախի խնդրում, ինչպես է պատկերացնում նա Հայաստանի պետական քաղաքականությունն այդ հարցում: Կամ արդյո՞ք նա համարում է, որ այդ քաղաքականությունը պետք է կրի կոլեգիալ բնույթ, իսկ վարչապետն այդ խնդրում պետք է լինի ավելի շուտ «հատուկ հանձնարարության դեսպան»՝ կոլեգիալ որոշումների վրա հիմնված քաղաքականությունն իրականացնող, որը, ասենք, կձևավորվի Անվտանգության խորհրդում:

Նոր Սահմանադրությամբ այդ խորհուրդը այևս չի լինելու խորհրդակցական մարմին, այլ ունենալու է որոշումներ կայացնելու իրավասություն: Արդյո՞ք այդ ամենը հաշվարկված չէ հենց այդպիսի դասավորության համար, 2018-ի հանգուցալուծման այդպիսի սցենարի համար: Ընդ որում, ներկայումս դիտարկվում է նաև տարբերակ, երբ Սերժ Սարգսյանը կմնա ոչ թե իբրև վարչապետ, այլ իբրև Անվտանգության խորհրդի ղեկավար, որը գործնականում կունենա այսպես ասած «աքսակալի» կարգավիճակ, ազատ կլինի «սևագործ» աշխատանքից և պետական կառավարման անմիջական պարտականությունից ու պատասխանատվությունից, բայց կունենա «արբիտրի» կարգավիճակ, որովհետև անվտանգության խորհուրդը գործնականում կվերածվի ներիշխանական յուրօրինակ «տրիբունալի»: Այսինքն՝ խորհրդարանական կառավարման դե յուրե մոդելի ներքո գործնականում կարող է իրականություն լինել տրիբունալային դե ֆակտո կառավարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում