Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչո՞ւ Մխիթարյանի հայրենիքում ֆուտբոլ խաղալու տեղ չկա. Եվրոպայում զարմացած են

Այսօր Երևանում կմեկնարկի եվրագավաթների 2017/2018 ֆուտբոլային մրցաշրջանը, որը կավարտվի հաջորդ տարվա 2018 թվականի մայիսին՝ Կիևում Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ մրցավեճով: Ժամանակային առումով եվրագավաթների առաջին խաղը կսկսվի ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալի Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»: Եվրոպական շատ ԶԼՄ-ներ «Երևանից-Կիև» վերնագրով, անդրադառնալով մեկնարկելիք մրցաշրջանին, հիշատակել են Հայաստանում տիրող ֆուտբոլի վիճակը: Նշվում է, որ բացի «Ալաշկերտից»՝ եվրագավաթների խաղարկությանը մասնակցելու են նաև Գյումրիի «Շիրակը», Կապանի «Գանձասար-Կապանը», ինչպես նաև Երևանի «Փյունիկը»:

Հունիսի 29-ին Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլի շրջանակներում «Շիրակը» Գյումրիում մրցելու է Սլովենիայի «Գորիցայի», «Փյունիկը» Երևանում՝ Սլովակիայի «Սլովանի», իսկ «Գանձասար-Կապանը» մրցակցի հարկի տակ՝ Մոնտենեգրոյի «Մլադոստի» հետ:

Նշենք, որ վիճակահանության արդյունքում առաջին հանդիպումը մրցակցի հարկի տակ պետք է անցկացներ նաև «Փյունիկը»: Այս երկու թիմերը հուլիսի 6-ին պատասխան հանդիպումները պետք է անցկացնեին Երևանում: Բայց քանի որ մեկ միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի մայրաքաղաքում մեկ օրում երկու ֆուտբոլային հանդիպում անցկացնելու համար տեղ չկա, ՈՒԵՖԱ-ի որոշմամբ «Փյունիկն» առաջին հանդիպումն անցկացնելու է սեփական հարկի տակ: Նշենք նաև, որ եվրագավաթների խաղարկությունում թիմերի համար նպաստավոր է փլեյ-օֆֆ համակարգով առաջին հանդիպումն անցկացնել մրցակցի հարկի տակ:

«Պատկերացնո՞ւմ եք, մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում միջազգային հանդիպումներ անցկացնելու տեղ չկա, և Եվրոպայում լավագույն կիսապաշտպանների շարքին դասվող Հենրիխ Մխիթարյանի հարազատ թիմը՝ Երևանի «Փյունիկը», առաջին հանդիպումը Սլովակիայի «Սլովանի» հետ անցկացնելու է տանը»,- զարմացած են Եվրոպայում:

Նշենք, որ 2016/2017թթ. մրցաշրջանի առաջին հատվածի հանդիպումները «Գանձասար-Կապանն» անցկացնում էր Կապանում: Այս թիմի մասնակցությամբ Հայաստանի առաջնության հանդիպումներին Կապանում մեր երկրի համար մեծ թվով ֆուտբոլասերներ էին ներկա գտնվում: Այս տարվա փետրվարին ՀՖՖ-ն որոշում կայացրեց մինչև մրցաշրջանի ավարտը որակազրկել Կապանի մարզադաշտը:

Կապանի մարզադաշտում խաղադաշտի անհամաչափությունը, անհարթությունը, որոշակի տեղերում նույնիսկ խոտածածկի իսպառ բացակայությունը, նախավարժանքի համար նախատեսված տարածքի վատթար վիճակը և խաղադաշտի երկայնքով առկա մետաղյա բաց խողովակները մեծ վտանգ են ներկայացնում ֆուտբոլիստների համար։ Մարզադաշտի տրիբունան ապահովված չէ համարակալված, անհատական և թիկնակով նստատեղերով։ Մարզադաշտում չկա որևէ հարմարություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար։ Չկան նրանց համար հատկացված առանձին տեղեր։ Կանոնակարգին բացարձակապես չեն համապատասխանում մարզադաշտի հանդերձարանները։ Թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մրցավարների հանդերձարանները ապահովված չեն ցնցուղներով, նույնիսկ զուգարանով և մերսման սեղաններով։ Առկա սակավաթիվ ցնցուղները, զուգարանները և մերսման երկու սեղանները գտնվում են հանդերձարաններից դուրս և ընդհանուր են երկու թիմերի ու մրցավարների համար։ Մարզադաշտում առկա զուգարաններն առանց զուգարանակոնքի են, իսկ սանիտարական նորմերը թե՛ զուգարաններում, թե՛ առհասարակ հանդերձարաններում որևէ կերպ ապահովված չեն։

Կապանի մարզադաշտի օրինակն ուղղակի խայտառակություն պետք է որակել: Թիմի համար պարզապես ամոթալի է նման մարզադաշտ ունենալը: Կարծում ենք՝ դրսից մեծ քանակությամբ լեգեոներներ հրավիրելու փոխարեն, ճիշտ կլիներ կարգի բերել մարզադաշտը, և թիմը սեփական հարկի հանդիպումներն անցկացներ հարազատ քաղաքում: Ինչ խոսք, եվրագավաթի խաղարկության հանդիպումը Կապանում անցկացնելը այս քաղաքի բնակիչների համար իրական տոնի կվերածվեր:

Ժամանակին Երևանում միջազգային հանդիպումներ էին անցկացվում նաև «Միկա» մարզադաշտում, սակայն հիմա, ըստ երևույթին, այս մարզադաշտի վիճակը հեռու է բավարար լինելուց:

Այսօր հայկական թիմերը, որոնց գերնպատակը եվրագավաթների խաղարկությանը մասնակցելն է, ըստ էության չունեն մարզադաշտեր հյուրեր ընդունելու: Իսկ մարզադաշը մեր երկրի ֆուտբոլային դեմքն է արտասահմանյան թիմերի համար: Եթե այսօր չունենք դեմք պատշաճ կերպով հյուրերին դիմավորելու, հաջող ելույթների մասին մտածելը, կարծում ենք, ավելորդ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում