Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Տաքսիստները վարչապետից պահանջում են գործից ազատել «սուտասան և բերդի կլյուչնիկ» տրանսպորտի նախարարին

Վաղվանից մի խումբ անհատ տաքսիստներ պատրաստվում են ամենօրյա ռեժիմով բողոքի ակցիաներ իրականացնել կառավարության դիմաց:

Բանն այն է, որ մի քանի հազար տաքսիստներ այս օրերին բացահայտել են, որ իրենք մի քանի հարյուր հազարի պարտք ունեն կուտակած, որոշների հաշիվներն արգելանքի տակ են: Իսկ պատճառն այն է, որ լիցենզիայի համար մի քանի ամիս վճարում չեն արել այն բանից հետ, երբ իմացել են, որ եթե երկու ամիս վճարում չանեն, լիցենզիան կկասեցվի:

«Դե քանի որ արդեն ավելորդ էր դարձել այդ լիցենզիան, համարյա բոլորը առանց այդ լիցենզիայի քշում էին, իսկ քաղաքում նորմալ վերահսկողություն չէր ապահովվում, որ բոլորը պարտադիր ունենան այդ լիցենզիան, մենք էլ վերջին ամիսները չվճարեցինք, որ դադարեցվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անհատ տաքսիստ Խորենը՝ հավելելով, որ այդ ընթացքում ոչ մի ծանուցում չի ստացել և օրերս հանկարծ պարզել է, որ 350 հազար դրամի տուգանք ունի:

«Իրենք պարտավոր էին 2-3 ամիս առաջ մեզ ծանուցում ուղարկել, բայց չեն արել: Դրա համար էլ մենք ուզում ենք իրենց դատի տալ: Իրենք մեզ դիտմամբ չեն ծանուցել, որպեսզի երկու ամիսն էլ լրանա, մեզ բոլորին դատի տան ու հսկայական գումարներ աշխատեն: Նախարարությունը ոչ մի կերպ չի ուզում դաշտը կարգավորել: Ոչ մի ցանկություն չունի: Քաղաքում բոլորն էլ տեսնում են տաքսիներ՝ է՛լ ռուսական համարներով, է՛լ վրացական համարներով, ու ոչ մեկն էլ լիցենզիա չունի ու չի տուգանվում դրա համար:

Բա եթե իրենք մեզ պարտադրեցին լիցենզիա հանել, ինչո՞ւ չեն վերահսկում, որ բոլորը հավասար պայմաններում աշխատեն: Ինչո՞ւ ենք մենք ամեն ամիս 12 հազար մուծում, լիցենզիա հանում, իսկ իրենք իրենց համար ազատ կարգավիճակով քշում են: Ես էլ, որ բարեխիղճ վճարել եմ ու ձեռք եմ բերել լիցենզիան, բայց վերջին 3 ամիսը չեմ մուծել, ինձ ծանուցում չեն ուղարկել, ասեն՝ պարոն Խորեն, ձեր լիցենզիան դադարեցվում է, և դուք 3 ամսվա պարտք ունեք, այլ թողել են 2 տարի, ու ինձ վրա այդքան տուգանք է կուտակվել: Ոնց չեն ֆայմել՝ մի 5 տարի սպասեին, ավելի կլորիկ գումար կստացվեր»,- ասաց տաքսիստը:

Մեկ այլ տաքսիստի խոսքով՝ իրենցից ոչ մեկը չի պատրաստվում այդ տուգանքները մուծել: Միայն հատուկենտ տաքսիստներ կան, որ տարել մուծել են այդ տուգանքը: Իսկ մի քանիսին էլ արդեն նախարարությունն է դատի տվել և պահանջում է վճարել այդ գումարները:

«Ամիսուկես առաջ, երբ մենք այս խնդրով բողոքում էինք և հանդիպում էինք պահանջում վարչապետի հետ, մեզ ուղարկեցին վերահսկողական ծառայություն, այնուհետև իբր նախարարը հանձնարարական իջեցրեց խնդիրը կարգավորելու: Բայց ոնց տեսնում եք՝ ոչ մի բան էլ չի կարգավորվել: Նախարարը խաբեբա է: Նա ի՞նչ նախարար, նա բերդի կլյուչնիկ է, գործից ոչ մի բան չհասկացող: Նա որ գործից մի բան հասկանար, ոլորտը վաղուց կարգավորվել էր»,- ասացին տաքսիստները:

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ևս համարում է, որ տրանսպորտի նախարարը խաբեբա է, քանի որ նա որոշ ժամանակ առաջ բոլոր տաքսիստներից դիմում է վերցրել, խոստացել Ազգային ժողովում հարցը բարձրացնել, քննարկել, որպեսզի վարորդների նկատմամբ համաներում հայտարարվի տուգանքների մասով, սակայն ոչ մի ադյունք:

«Տաքսիստները արդեն նախարարին խաբեբա են ճանաչել և վաղը ակցիաների ժամանակ վարչապետից պահանջելու են աշխատանքից հեռացնել խաբեբա նախարարին, քանի որ համաներում չեղավ, խնդիրը չկարգավորվեց, և հիմա բոլոր տաքսիստները հարկադիրի տակ են: Դրա համար էլ տաքսիստները համարում են, որ նախարարը սուտասան է, գոռալու են դրա մասին: Ուզում է՝ թող մի հատ էլ սուտասան բառի համար դատի տա: Մեկ է՝ տուգանքների մասով արդեն սկսել են դատի տալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

 

Լուսանկարը՝  aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում