ՀՀ-ում մենաշնորհ չկա: Հունիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Պատասխանելով հարցին, որ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվում է, Հարությունյանը վստահեցրեց. «Նման բան չկա: Քանի՞ մարդ կարող է Հայաստան շաքարավազ ներկրել: Շատերը»: