ԱԺ քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին, ասաց. «Դուք մոտ 2.5 մլրդ դրամի աջակցություն եք ցուցաբերել փոքր և միջին ձեռնարկատերերին մոտ 42 ծրագրի շրջանակներում: Եվ արդյունքում արձանագրում ենք, որ ունենք մոտ 300 ձևավորված աշխատատեղեր»:
Խոսրով Հարությունյանի խոսքով՝ 2014, 15, 16 թվականներին աշխատատեղերը գնալով կրճատվել են: Պատգամավորը տարակուսում է՝ այս կրճատումները և վերը նշված աջակցությունն ի՞նչ աղերսներ ունեն իրար հետ. չէ՞ որ փոքր և միջին ձեռնարկատիրությունը թիրախային գործունեություն է:
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ բացակայում է նաև գերատեսչության հրապարակայնությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: