Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին հաղորդվում է Le Huffington Post թերթում զետեղված նրա հայտարարության մեջ:
«Ավարտվում է իմ քաղաքական կյանքի շրջանը: Ես լքում եմ Սոցկուսակցությունը, կամ նույնիսկ նա է լքում ինձ»,- հայտնել է քաղաքական գործիչը:
Վերջին ժամանակներս Վալսը քանիցս հայտարարել է խորհրդարանում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժմանն աջակցելու մտադրության մասին: