Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետներին հաջողվել է ստեղծել առաջին ուլտրաբարակ տեսախցիկը՝ առանց օբյեկտիվի: Այդ տեխնոլոգիան կնպաստի բարակ մարթֆոնների և այլ դիվայսների հետագա մշակմանը՝ հայտնում է gogetnews.info-ն:
Գիտնականները նշում են, որ փորձարարական աշխատանքների ընթացքում իրենք կիրառել են ուլտրաբարակ փուլային օպտիկական ցանց, որը թույլ է տվել պատկերներ ստանալ ժամանակակից համակարգչային հաշվարկների միջոցով:
Բացի դրանից՝ նոր սարքը կարող է նմանակել ցանկացած թվային տեսախցիկի հաղորդիչը և օբյեկտիվը:
Ըստ գիտնականների՝ նոր սարքը կարող է իր տեսադաշտը կենտրոնացնել անսահմանափակ թվով իրերի վրա: Այդպիսի ուլտրաբարակ տեսախցիկները մոտ ապագայում չեն հասնի հասարակ սպառողներին, բայց շատ դրական կողմեր ունեն, օրինակ, աստղագետներին օգնության հարցում՝ ուլտրաբարակ աստղադիտակների ստեղծման համար: