Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Քայլ ԱԱԾ-ով. կրկնակի փոխզսպման «քարտ-բլանշ» ՀՅԴ-ին

Նախօրեին հայտնի է դարձել, որ Ազգային անվտանգության ծառայությունը դիմել է կրթության և գիտության նախարարությանը՝ ոչ պետական բուհերում հայտնաբերված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար: «Ոչ պետական բուհերի երեք ռեկտորների կողմից շահադիտական դրդումներով դասընթացներին չմասնակցած, իսկ առանձին դեպքերում՝ նաև ընթացիկ ու ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ ավարտական դիպլոմներ հատկացնելու դեպքերով քրեական գործերով պարզվել են, որ դիպլոմներ են հատկացվել ՀՀ՝ 2, Իրանի՝ 1, ԱՄՆ՝ 8, ՌԴ՝ 2, Ուզբեկստանի՝ 1, Իսրայելի՝ 1, Վրաստանի՝ 5 քաղաքացիների»: Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ, դատարանի որոշմամբ, մեղավոր են ճանաչվել, երրորդի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Առաջին հայացքից հաղորդագրությունը, որ տարածվել է նախօրեին, գործնականում արտացոլում է Հայաստանի համար սովորական քրեական քրոնիկոնի մի դրվագ, որն ամենևին էլ նորություն կամ սենսացիոն բացահայտում չէ:

Սակայն ԱԱԾ դիմումը կրթության ու գիտության նախարարությանը հետաքրքրական է ինքնին: Գործնականում, ԱԱԾ-ն այսպես ասած «քարտ-բլանշ» է տալիս իր դիմումով կրթության ու գիտության նախարարին, իսկ հաշվի առնելով կոալիցիոն բաժանումը՝ այդ նախարարի պորտֆելը տնօրինող ՀՅԴ-ին: Բուհական համակարգը, անկախ պետական կամ ոչ պետական լինելուց, Հայաստանում քաղաքական ռեսուրս է: Թե ինչ շրջանակների ձեռքին է գտնվում այդ ռեսուրսը, դժվար չէ պատկերացնել: Այդ շրջանակներն իշխող համակարգի այս կամ այն մաս են, կամ իշխող ՀՀԿ-ի: Այսպիսով, ստացվում է, որ ՀՀԿ կոալիցիոն «փոքր եղբայր» ՀՅԴ-ն ԱԱԾ դիմումով ստանում է իշխող համակարգի տարբեր շրջանակների դեմ գործելու «քարտ-բլանշ»: Ավելորդ է թերևս ասել, թե ո՞ւմ իմացությամբ է ԱԱԾ-ն տալիս այդ «քարտ-բլանշը» կամ լծակը ՀՅԴ-ին՝ իհարկե Սերժ Սարգսյանի: Իսկ մյուս կողմից, ՀՅԴ-ն այդպիսով հայտնվում է նաև մեծ պատասխանատվության տակ՝ ստանում այսպես ասած կրկնակի փոխզսպման «քարտ-բլանշ», որովհետ և ԱԱԾ դիմումն արդյունավետ չսպասարկելու դեպքում, ՀՅԴ-ն փաստորեն կհայտնվի կեղծ դիպլոմների գործում ոչ բուհական համակարգի «հանցակցի» կարգավիճակում, դրանից բխող քաղաքական և գուցե իրավական հետևանքով:

Այդպիսով, ԱԱԾ՝ առաջին հայացքից սովորական դիմումը գործնականում պարունակում է բավականին ուշագրավ ներքաղաքական կամ ներիշխանական, գուցե նույնիսկ ներկոալիցիոն համատեքստ, հատկապես հաշվի առնելով այն քաղաքական իրավիճակը, որ առկա է 2018-ի խնդրի համատեքստում, և որտեղ իշխանության ամեն մի սանտիմետրը կարող է ունենալ որոշիչ նշանակություն հանգուցալուծման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում