Ինչպես հաղորդում է Goal.com-ը՝ Մադրիդի «Ռեալի» կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը պատրաստ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Մայիսին մանչեսթերցիները համաձայնության են հասել Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ, սակայն դրանից հետո գործարքն առաջ չի գնացել: Աղբյուրի համաձայն` Խամեսը շարունակում է ամեն գնով ցանկանալ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ռոդրիգեսի ծառայություններով հետաքրքրված են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և Մյունխենի «Բավարիան»: