Google կորպորացիան որոշել է հրաժարվել Gmail-ի անվճար տարբերակի օգտատերերի նամակների սքանավորումից՝ դրա միջոցով թիրախավորված գովազդից եկամուտներ ստանալու նպատակով: Այդ մասին գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը:
Ընկերության ավագ փոխնախագահ Դիանա Գրինի խոսքերով՝ «այժմ Gmail-ի սպառողական բովանդակությունը չի օգտագործվի կամ ստուգվի թիրախավորված գովազդ ցուցադրելու համար»:
Google-ում չեն թաքցրել, որ օգտատերերի հետաքրքրություններն իմանալու համար հատուկ ծրագիրը հետևում էր ոչ միայն որոնումներին, այլև կարդում էր Gmail-ի նամակները: Ընդ որում՝ կորպորատիվ օգտատերերի համար նախատեսված Gmail G Suite վճարովի տարբերակում այդ սքանավորման ծրագիրը չէր օգտագործվում: