Wednesday, 24 04 2024
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց

Պետդումայի նախագահը կարևորել է ՌԴ-ՀՀ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը, Կորեա կատարած այցի շրջանակում հունիսի 26-ին Սեուլում հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանը կարեւորել է դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերությունները, որոնք երկու երկրների ԵԱՏՄ անդամակցության համատեքստում նոր փուլ են թեւակոխել: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջոցառումները. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցությանը, որը հիմնված է փոխադարձ աջակցության եւ դաշնակցային համերաշխության վրա:

Արա Բաբլոյանն առաջարկել է Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հաջորդ հանդիպումն անցկացնել Երեւանում՝ ընդգծելով Եվրասիական տարածաշրջանի պետությունների միջեւ միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր գործունեություն:

Պարոն Վոլոդինն իր խոսքում անդրադարձել է Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակին՝ կարեւորելով խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցության ծավալների ավելացման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել համագործակցել նոր ձեւաչափով: Վյաչեսլավ Վոլոդինը կարեւորել է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են համագործակցության նոր ձեւաչափերի ներդրման անհրաժեշտությունը, դրանց զարգացման ուղիներն ու հեռանկարները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում