Thursday, 25 04 2024
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն

Արայիկ Խանդոյանը 2 անգամ կարգապահական տույժի է ենթարկվել. ՔԿՎ պարզաբանումը

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արայիկ Խանդոյանի պաշտպանը, զանգվածային լրատվության միջոցներով անդրադառնալով իր պաշտպանյալին պատժախուց տեղափոխելու փաստին, մասնավորապես նշել է, թե «ՔԿՀ-ն Արայիկ Խանդոյանին գումարը որպես արգելված իր լինելու մասին երբևէ չի տեղեկացրել»:

Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման 2-րդ գլխի 10 և 11-րդ կետերի` ցանկացած կալանավորված անձի, ով մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ, մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում են կարանտինային բաժանմունքի` այդ նպատակով նախատեսված խցերում, որտեղ վարչակազմը նրան տեղեկացնում է իր իրավունքների, պարտականությունների, սույն կանոնակարգի, կալանավորման կամ պատիժը կրելու կարգի և պայմանների, ինչպես նաև կալանավորման կամ պատիժը կրելու սահմանված կարգի խախտման համար նախատեսված պատասխանատվության մասին, որը հաստատվում է տվյալ անձի ստորագրությամբ:

Խանդոյանը ևս ստորագրել է սույն կարգի մասին իրազեկված լինելու վերաբերյալ տեղեկանքը, և այն կցվել է նրա անձնական գործին:

Փաստաբանը նաև նշել է, որ «հայտնաբերվել է փոքր չափի գումար, որով նա այդ օրվա մանր կենցաղային հարցերը կկարողանար լուծել»:

Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերոհիշյալ որոշման 5-րդ գլխով սահմանվում է սննդամթերք ու առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը և կալանավորված անձանց լրացուցիչ վճարովի ծառայություններից օգտվելը:

Ինչ վերաբերում է փաստաբանի այն պնդմանը, թե «խուզարկելու ժամանակ հայտնաբերված արգելված իրը փոքր չափի հասնող գումար է», ապա տեղեկացնենք, որ նույն որոշմամբ սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքների ցանկը, որոնք արգելվում են ունենալ իրենց մոտ կալանավորված անձանց և դատապարտյալներին, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով, և այդ կարգով` կանխիկ գումարը, անկախ դրա չափից, արգելված իր է: Ինչ վերաբերում է փաստաբանի այն դիտարկմանը, թե «խուցը պարբերաբար խուզարկել են, որի ժամանակ պարտավոր էին արձանագրել, որ նրա մոտ կամ նրա խցում արգելված իր կա, ինչը չեն արել», ապա հայտնենք, որ, այո՛, խուցը պարբերաբար ենթարկվել է պլանային և ոչ պլանային խուզարկությունների, որոնց ընթացքում արգելված իրեր հայտնաբերվելու համար Ա. Խանդոյանը երկու անգամ ենթարկվել է կարգապահական տույժերի: Վերջին անգամ խուցը խուզարկվել է 20.06.2017թ. որի ընթացքում խցից արգելված իր չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ Ա. Խանդոյանի մոտ հայտնաբերված արգելված իրի ծագման աղբյուրը պարզելու նպատակով նույն օրն իսկ նշանակվել է ծառայողական քննություն:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում