44-ամյա ռեփ կատարող Էմինեմը կարճ մորուք է պահել, որը փոխել է նրա դեմքը: Համացանցում երկրպագուներն արդեն արձագանքել են աստղի նոր կերպարին: Հայտնում է minprom.ua-ը:
Աղջիկների մեծամասնությանը փոխակերպումը դուր է եկել, քանի որ երգիչը, իրենց կարծիքով, ավելի գրավիչ է դարձել, բրուտալ և տղամարդկային:
Նշենք, որ Էմինեմը համարվել է բոլոր ժամանակների ամենամեծ երաժիշտներից մեկը բազում ամսագրերի կողմից, ներառյալ Rolling Stone ամսագիրը, որը Էմինեմին հատկացրել է 83-րդ հորիզոնականը 100 ամենամեծ արտիստների ցուցակում: