Հարի Փոթերի մասին առաջին գիրքը դարձել է 20 տարեկան: Այդ մասին հայտնում է BBC-ն: 1997 թվականի հունիսի 26-ին լոնդոնյան Bloomsbury հրատարակչությունը դուրս թողեց Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»: Ներկա պահին աշխարհում վաճառվել է բոլոր 7 գրքերի ավելի քան 450 մլն օրինակ, իսկ Հարի Փոթերի մասին 8 ֆիլմերը համաշխարհային վարձույթում հավաքել են մոտ 7,7 մլրդ դոլար:
Համարվում է, որ Ռոուլինգի գործերը վերադարձրել են առհասարակ մանկական գրականության հանդեպ հետաքրքրությունը և դա ոչ միայն երեխաների, այլ նաև մեծերի կողմից: