Thursday, 28 03 2024
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր

Իշխանությունը հասկացավ, որ նման հոխորտանքով խոսելը չի կարող բխել Հայաստանի շահերից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանը։

– ՀՀ իշխանությունների և ԵՄ դեսպան Սվիտալսկու հեռակա բանավեճից հետո փորձագետները մտահոգություն են հայտնում, որ սա կարող է ազդել Հայաստան-ԵՄ ստորագրվելիք փաստաթղթի վրա։ Կիսո՞ւմ եք այս մտահոգությունները։

Չեմ կարծում, որ այդ միջադեպը կանդրադառնա բուն գործընթացի վրա։ Տհաճ միջադեպ էր, ցույց էր տալիս հայկական կողմի անհեռատեսությունը, ինչ-որ տեղ նաև՝ ցինիզմը, ադեկվատության կորուստը։  Հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի պաշտոնյաներն այդքան ցավալի ընդունում իրենց գործընկերների դիտարկումներն ու առաջարկները։ Ի վերջո, Եվրամիության հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում, Եվրամիությունն ամենամեծ դոնորներից մեկն  է, և անհասկանալի է, թե ինչ է  նշանակում միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Իրականում դա շատ ամպագորգոռ հայտարարություն է, Եվրամիության հետ տարբեր ծրագրեր են իրականացվում, որոնք  ուղղակիորեն վերաբերում են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝  մարդու իրավունքների,  դատաիրավական,   տնտեսական բնագավառների հետ կապված հարցեր։  Դրանք բոլորը Հայաստանի ներքին գործերն են։ Իշխանության որոշ ներկայացուցիչների  արձագանքը անգրագետ  և ցինիկ է։ Չեմ ուզում ընդհանրացնել, ոմանք համարում են՝ սա վերևից հրահանգված է, բայց ես այդպես չեմ համարում։ Գուցե որոշ պաշտոնյաների նյարդերը տեղի են տվել, որովհետև իրենց երեսին ակնհայտ ճշմարտություններ են ասվել, ու այսպես համարձակ երևալու միավորներ են հավաքում։

Ըստ իս՝ այս միջադեպը գլոբալ առումով չի անդրադառնա Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա, առավել ևս, որ այդ հայտարարությունից երկու օր անց ԱլԳ նախարարների հանդիպման ժամանակ  Նալբանդյանը  հետաքրքիր ելույթով հանդես եկավ և նշեց, որ Հայաստանը շարունակելու և ավարտին է հասցնելու  Եվրամիության հետ իր բոլոր ծրագրերը։ Գոնե այս պահին փաստաթղթի առումով որևէ խոչընդոտ չեմ տեսնում։

– Տպավորություն է, որ իշխանությունները փորձում են սրբագրել իրենց գնահատականները։ Նիկոյանն, օրինակ, նշել է, որ Սվիտալսկին ոչ թե նկատողություն է արել, այլ մտահոգություն է հայտնել, Դավիթ Հարությունյանը ասել է, որ դեսպանի խոսքն ի գիտություն է ընդունում. կարծում եք՝ հասկացե՞լ են իրենց սխալը, թե՞ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել կատարած այցը ստիպեց նահանջել դիրքերից։

Բոլորն էլ փոխկապակցված են։ Իրենք էլ հասկացան, որ կոռեկտությունը ճիշտ է, նման հոխորտանքով խոսելը չի կարող բխել Հայաստանի շահերից։ Հայաստանն էապես կախված է դոնորներից, ու գլոբալ առումով ինքն է խնդրողը, ոչ թե պահանջատերը։ Մի  փոքր տարօրինակ է, որ 25 տարվա պատմություն ունեցող անկախ պետության պաշտոնյաները թաղված են կոռուպցիոն համակարգի մեջ.  Եվրոպայում ու այլ երկրներում դա շատ լավ տեսնում են։ Այդպես ոգևորված խոսել՝ կարծես թե դերերով փոխվել են, և Հայաստանն է  ժողովրդավարության ջատագովն ու դրոշակակիրը, կարծում եմ՝ տեղին չէ։  Թող որևէ մեկը մյուսին դաս չտա՝ խոսքն այդ մասին  չէ։ Բայց  այդ պաշտոնյաները հասկանում են, որ սա այն պետությունը չէ, որ կարող է նման ձևով խոսել այն կառույցների հետ, որոնցից ինքն ուղղակիորեն կախվածություն ունի։

– Եթե խնդիրը ինքնիշխանության պահպանման վտանգն է, ապա ինչո՞ւ նույնքան ցավոտ  չեն արձագանքում Մոսկվայից հնչող գնահատականներին։

– Խնդիրն այն է, որ Ռուսաստանին չեն ընկալում որպես օտար, մինչդեռ Եվրոպան օտար է։ Սա խորհրդային ժամանակվանից եկած մտածելակերպ է, Արևմուտքը միշտ էլ օտար է եղել իրենց համար։ Ենթադրենք, նույն մեքենաների մասով ասում են՝ ռուսական և արտասահմանյան մեքենաներ, կարծես թե ռուսականը արտասահմանյան չէ։ Ռուսաստանին արտասահման չեն համարում, այլ յուրային։  Իհարկե, հասկանալի է, որ կան նաև վախեր. Մոսկվան ավելի կոշտ է  արձագանքում,  եվրոպացիները՝ ավելի մեղմ։ Ռուսները կարող են շատ կոշտ ձևով ինչ-որ բան փակել, մի բանից զրկել։ Սա քաղաքական գավառամտության արդյունք է։ Քաղաքական վերնախավում շատերը դեռ տառապում են այդ քաղաքական գավառամտությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում