Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

Ղազախական կողմից ակնկալվում է հավասարակշռված և զուսպ մոտեցում ԼՂ հարցի շուրջ. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 25-ին Սեուլում հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մաջիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ Հանրային կապերի վարչությունից։

Արա Բաբլոյանն իր խոսքում նշել է, որ ուրախ է հանդիպել Մաջիլիսի նախագահի հետ Հայաստանի և Ղազախստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի հոբելյանական տարում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ-ղազախական հարաբերությունների համաչափ զարգացումը տարբեր բնագավառներում և պատրաստակամություն հայտնել աջակցելու նաև Հայաստան-Ղազախստան միջխորհրդարանական կապերի առավել սերտացմանը՝ ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության դերն այդ հարցում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ երկկողմ այցերի նշանակությունը հարաբերությունների զարգացման գործում:

Այս համատեքստում Արա Բաբլոյանը հաջողություն է մաղթել «Աստանա էքսպո-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որի բացմանը ներկա է եղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է Ղազախստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մշտական անդամի կարգավիճակում անդամակցելու առթիվ եւ հույս հայտնել, որ երկու երկրները կշարունակեն կառուցողական համագործակցությունն ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային տարբեր կառույցներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ակնկալում է ղազախական կողմի հավասարակշռված եւ զուսպ մոտեցումն այդ հարցի շուրջ՝ համահունչ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:

ՀՀ ԱԺ նախագահը Նուրլան Նիգմատուլինին հրավիրել է Հայաստան:

Ղազախստանի Մաջիլիսի նախագահը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ փաստել, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ խորհրդարանական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակում: Նուրլան Նիգմատուլինը նկատել է, որ անհրաժեշտություն կա առավել ակտիվացնելու նաեւ համագործակցությունը մշակութային, տնտեսական ու կրթական բնագավառներում. դրա համար առկա են բոլոր նախադրյալները:

Ղազախստանի Մաջիլիսի խոսնակը նշել է, որ իրենց երկրում վերջերս տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում կառավարման ոլորտում երկու երկրներն ունեն ակնհայտ ընդհանրություններ: Պարոն Նիգմատուլինը փաստել է, որ Ղազախստանում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից հետո օրենքները նոր սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտություն է առաջացել. այդ հարցում հայ-ղազախական համագործակցության շնորհիվ հնարավոր է փորձի փոխանակում կատարել՝ օգտվելով Հայաստանում տեղի ունեցող օրենսդրական փոփոխություններից:

Ղազախստանի Մաջիլիսի ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ղազախստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում