«Մենք փորձելու ենք ավելի շեշտադրել կապիտալ ծախսերը՝ ի հաշիվ ընթացիկ ծախսերի ավելի զսպված աճի»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարի խոսքով՝ 2009 թվականից պարտքն աճել է ամբողջ աշխարհում: Վարդան Արամյանի կարծիքով՝ այժմ կարևոր է վերաիմաստավորել և բարելավել հարկաբյուջետային կանոնները՝ ներառյալ նաև պարտքի կանոնը. «Այս հարցերի շուրջ տեղի կունենան հանրային քննարկումներ»:
Անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝ փոխարժեքին առնչվող հարցին, նախարարը նկատեց. «Փոխարժեքը պետք է մշտապես լողա, որովհետև տարբեր ցնցումների արդյունքում ինչ-որ գնային ցուցանիշ պետք է ճշգրտվի: Ուզում ենք այնպիսի տնտեսական աճ, որը գա արտահանելի հատվածից»: