Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ տվեց մեզ ԵՏՄ անդամակցությունը, պատասխանեց. «Իրականում այն ճգնաժամը, որը եղել է (ԵԱՏՄ-ում 2015 թվականին անկում է եղել), խառնեց պատկերը»:
Նախարարի խոսքով՝ այդ հաշվարկները կատարվել են, երբ շոկ գոյություն չուներ. «Ես վստահ եմ՝ եթե շոկային իրավիճակ չլիներ, այդ մեր բոլոր հաշվարկները կյանքի կկոչվեին»: