Friday, 29 03 2024
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան

Դատախազությունը ընկել է զավթված իշխանությունը ազատելու փորձ արածների հետևից

Ինչպես հայտնի է, Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում Վարուժան Ավետիսյանը, ընդհատելով նիստը նախագահող դատավորին, դատավարության մասնակիցների, դատական նիստերի դահլիճում ներկա քաղաքացիների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներկայությամբ հնչեցրել է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված կոչեր: Մասնավորապես Ավետիսյանը հայտարարեց. «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք»:

Այս հայտարարությունից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական նիստը խախտելու և տեղից հայտարարություն անելու համար Ավետիսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառեց՝ նրան հեռացնելով նիստերի դահլիճից: Իսկ ահա դատախազությունից համարել են, որ հաշվի առնելով, որ Վ. Ավետիսյանի արարքում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր), որ տվյալ փաստի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ուշագրավ է, որ և Վարուժան Ավետիսյանը, և իր փաստաբանը տեղյակ չեն եղել այս նոր մեղադրանքից: Ավետիսյանը հրաժարվում է առհասարակ որևէ ցուցմունք տալ, որևէ բան ստորագրել և միայն դատարանում է վերաբերմունք արտահայտելու այս նոր մեղադրանքի հետ կապված:

Փաստաբանը և իրավապաշտպանները համարում են, որ այս նոր մեղադրաքնը պարզապես Վարուժան Ավետիսյանին լռեցնելու հերթական ու անհաջող փորձ է:

«Ֆորմալ տեսանկյունից իրենք օրենք են կիրառում, բայց ակնհայտ է, որ սա ճնշման, լռեցնելու փորձ է: Մենք մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացնելու հոդված ունենք, որով նույն գլխավոր դատախազությունը որևէ քրեական գործ չի հարուցել: Ակնհայտ գործ ունենք օրենքի, արդարադատության ընտրողական կիրառման հետ, երբ իշխանությունը բռնի կերպով զավթելու գործողություն կատարած անձինք՝ Սերժ Սարգսյանի և իր ՀՀԿ-ական խմբավորումը, մնում են անպատիժ, սակայն այն անձինք, ովքեր այդ բռնի կերպով զավթված իշխանությունը վերցնելու, դրա դեմ պայքարելու կոչ են անում, նրանց նկատմամբ է քրեական գործ հարուցվում: Սա տիպիկ բռնապետական գործելաոճ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով՝ իշխանությունները իրենց այս գործողություններով իրենց հակառակորդների թիվն են ավելացնում: Եվ հաջորդ անգամ ոչ թե կոչ անելով են մարդիկ դուրս գալու փողոց պայքարելու այս իշխանությունների դեմ, այլ առանց կոչի:

«Այս համատարած ապօրինության պայմաններում ուժով և արտաքուստ իրավական նորմերի կիրառմամբ մարդկանց դեմ ուժ կիրառելը դատապարտված է անհաջողության և ոչ մեկին չի հաջողվել: Այս իշխանութոււները պետք է հիշեն և Պինոչետին, Չաուշեսկուին և բոլորր մյուս դիկտատորներին, որոնց ճակատագիրը նույնն է եղել. կա՛մ սպանվել են, կա՛մ թունավորվել են, կա՛մ ենթարկվել են ժողովրդի պատժին»:

«Առանց այն էլ առաջադրված մեղադրանքները շատ խիստ են: Հիշում ենք, երբ զենքը վայր դնելու մասին էր խոսք գնում, տարբեր իրավասուների կողմից, գլխավոր դատախազի կողմից հայտարարություն եղավ, թե նրանք կազատվեն քրեական հետապնդումից: Հիմա, փոխարենը ազատ լինեին նրանք, նոր մեղադրանք է առաջադրվել: Իշխանությունները առաջնորդվում են հաշվեհարդարի մոլուցով և ոչ թե օրենքով: Հիմա այս նոր մեղադրանքը դրա վառ ապացույցն է»,- ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

Դիտակմանը՝ դատարանում հնչեցված հայտարարության մեջ հանցակազմ կա՞, թե՞ ոչ, իրավապաշտպանի խոսքով՝ ինքը չի ցանկանում որակում տալ կատարվածին: Նրա խոսքով՝ իշխանությունները լավ կանեն փնտրեն և գտնեն պատճառները՝ թե ինչու է ժողովուրդն ատում իրենց, և հետևություններ անեն, ոչ թե հրապարակային կոչի համար մարդու նկատմամբ նոր մեղադրանք առաջադրեն: Ես վստահ եմ, որ իշխանություններին չի հաջողվի լռեցնել այդ մարդկանց, թեկուզ հազար նման մեղադրանք առաջադրեն: Մենք տեսել ենք, որ այդ մարդիկ սկզբունքային են և կանգնած են իրենց խոսքի հետևում»,- նկատեց իրավապաշտպանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով՝ «Զենք վերցրեք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրեք» հայտարարության մեջ հանցակազմ չկա: «Հանցակազմ լինելու համար այդ կոչը բոլորովին այլ իրավիճակներում և պայմաններում պետք է հնչեր: Բայց հաշվի առնելով, որ Վարուժան Ավետիսյանը ունի պաշտպան և ներգրավված է այս գործով, այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Վարոսյանը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում