Վերջին ժամանակներում հենց արքայազն Հարին և նրա անձնական կյանքն են գտնվում հանրության ուշադրության կենտրոնում: Բոլորը միայն խոսում են այն մասին, որ արքայազնը և իր սիրելին՝ դերասանուհի Մեգան Մարքլը ծրագրում են ամուսնանալ, բայց այն, թե երբ տեղի կունենա այդ իրադարձությունը՝ մեծ հարց է:
Այսօր բրիտանական Mirror պարբերականը հայտնել է, որ բրիտանական թագավորական աթոռի ժառանգը արդեն պատվիրել է թագավորական զարդագործին պատրաստել նշանադրության մատանի: Եվ ինչը շատ խորհրդանշական է՝ արքայազնը վարպետին է փոխանցել մոր՝ արքայադուստր Դիանայի թևնոցը: