Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՀՀ-ում 6010 հաշվառված թմրամոլ կա

ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը 1987 թվականի դեկտեմբերի 7-ին ընդունել է 42/112 հռչակագիրը, ըստ որի որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` հզորացնելու գործողությունները և համագործակցությունը թմրամոլությունից զերծ միջազգային հասարակություն ստեղծելու համար։

Այս տարի օրվա խորհուրդն է. «Առաջին հերթին լսել», կարգախոսը. «Լսելով երեխաներին և երիտասարդներին դուք կօգնեք նրանց առողջ և բարեկեցիկ դաստիարակությանը», իսկ խորհրդանշանն է. «Ասա Ո’Չ թմրամիջոցներին»:

1993 թվականին Հայաստանի Հանրապետությունն անդամակցելով ՄԱԿ-ին` վավերացրել է թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի կողմից ընդունված կոնվենցիաները:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը հաստատելու մասին» թիվ 226-Ն կարգադրությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Այս փաստաթղթով ՀՀ կառավարությանը հանձնարարված է ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումները ներառել թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարեկան ծրագրերում: Միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում ՀՀ առողջապահության նախարարությունը, որի շնորհիվ հանրապետության ողջ տարածքում ուժեղացված է նարկոլոգիական ծառայությունը, և ՀՀ քաղաքացիներին տրամադրվում են անվճար նարկոլոգիական բժշկական օգնություն և ծառայություններ։

Աշխարհում թմրամիջոցներ չարաշահողների թիվը կազմում է շուրջ 1/4 միլիարդ․ մարդ, նրանցից 29,5 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված թմրամոլների թիվը կազմում է 6010: Նրանցից 2343-ը ափիոնային թմրամոլներ են, որոնցից 52-ը կանայք, 3665-ը` կանաբինոիդային թմրամոլները, որոնցից 43-ը կանայք, 2-ը՝ կոկաինային թմրամոլներ: Հաշվառվածներից 63%-ը 28-49 տարեկան են, 18% -ը՝ 50-64 տարեկան, 16%-ը՝ 19-27 տարեկան, մնացածը` 65 և բարձր տարիքի և մինչև 18 տարեկան անձինք:

Տարածվածությամբ 1-ին տեղը Երևանն է՝ 3173 կամ 53%, 2-րդ Արմավիրի մարզը՝ 747 կամ 12% և 3-րդը Կոտայքի մարզը՝ 578 կամ 9%:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում