Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հարցերին, ասաց, որ պետության մասնաբաժինը ճիշտ չէ կրճատել ՀՆԱ-ի մեջ:
«Աֆրիկյան շատ երկրներ, օրինակ՝ Բոտսվանայում, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մեզանից շուրջ 3 անգամ բարձր է, բայց այնքան մեծ է իր մոտ այդ կենտրոնացվածությունը, որ տնտեսական աճի պոտենցիալները շատ ավելի թույլ են: Ուստի նրանց կենսամակարդակն այնպես չէ, ինչպես Հայաստանում, որովհետև կուտակված են մեկի ձեռքում»:
Նախարարի խոսքով՝ ուստի կարևոր է, որ պետությունը կամ հարկաբյուջետային քաղաքականությունը իր կշիռը պահի: