ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառված սանկցիաները իրենց բացասական հետևանքն են ունեցել նաև ՀՀ տնտեսության վրա: Խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին ՀՀ-ում մասնավոր տրանսֆերտները նվազել են շուրջ 30 տոկոսով:
«Մասնավոր տրանսֆերտների մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը, ՀՀ գալիս է ՌԴ-ից: Մեր երկրում երեք տարվա ընթացքում 830 մլն ԱՄՆ դոլարի մասով միջոցների ներհոսք չի եղել», – ընդգծեց նախարարը:
Վ. Արամյանի խոսքով՝ մակրոմիջավայրի առումով 0.2 տոկոս տնտեսական աճ է գրանցվել, իսկ միջին գնաճը, ներմուծումով պայմանավորված, 2016-ին կազմել է 1.4 տոկոս: