Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Սեյրան Օհանյանի «ծռության» արմատը. ի՞նչ առնչություն է ունեցել գեներալը «Նորք-Մարաշի» զինված խմբի հետ

Սեյրան Օհանյանը թե՛ երեկ, թե՛ նախկինում տված հարցազրույցներում համառորեն շրջանցում է իր հրաժարականի կամ պաշտոնանկության թեման, և ստվերում են մնում այն հարցերը, որոնք դարձել են Սերժ Սարգսյանի և գեներալի հակադրության պատճառը: Այս հարցի վրա լույս չի սփռվում անգամ անուղղակիորեն, որովհետև Սեյրան Օհանյանը սկզբունքորեն չի հակադրվում իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ԼՂ խնդրում:

Օհանյանի հրաժարականի մի քանի վարկած է շրջանառվում: Ոմանք դա պայմանավորում են այն չարաշահումներով ու թերություններով, որոնք բանակում բացահայտվեցին քառօրյա պատերազմից հետո: Մյուսներն ասում են, որ Օհանյանը հայտնվել է ներհամակարգային ֆիլտրումների ալիքի տակ ու աշխատանքից ազատվել է, որովհետև Սերժ Սարգսյանը նրա մոտ չհիմնավորված հավակնություններ է նկատել:

Մի հանգամանք էլ կա, որ կարող էր փչացնել Սարգսյան-Օհանյան հարաբերությունները: Դա «Նորք-Մարաշի» զինված խմբի գործն է, որի նախաքննական մի ցուցմունքում հիշատակվում է պաշտպանության նախկին նախարարի անունը: Կաթոլիկ հայր Անտոնի Թոթոնջյանի ցուցմունքում հիշատակվում է Սեյրան Օհանյանի անունը. Թոթոնջյանը նշել է. «Արթուրը չէր մանրամասնում, թե հեղաշրջումը ինչ ուժերով և ինչ եղանակով է կատարվելու, նա իր ծրագրերի մասին ինձ մանրամասներ տեղյակ չի պահել, միայն ասում էր, որ զանազան ծրագրեր ունի և, օրվա իրավիճակից ելնելով, պետք է կողմնորոշվի, որոշում կայացնի և գործի. իշխանափոխությունը կա՛մ պետք է տեղի ունենա Օհանյանի համաձայնությամբ և բանակի ուժով՝ նախագահի հրաժարականը ստիպելով, կա՛մ Արթուր Վարդանյանը իր խմբերով, զենքի սպառնալիքով և այլն»։

Այս ցուցմունքն, իհարկե, չի ենթադրում, որ Սեյրան Օհանյանը մասնակցություն է ունեցել զինված խմբի գործունեությանը, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գեներալը ծանոթ է եղել խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ ու նույնիսկ նրա հետ ինչ-որ հարցեր է քննարկել:

Իհարկե, կան այլ վարկածներ ևս: Օրինակ` այն, որ Արթուր Վարդանյանը սովորական արկածախնդիր է ու իր շրջապատի մոտ տվել է հեղինակավոր մարդկանց անուններ տպավորություն ստեղծելու համար: Կամ գուցե իրավապահները «հուշել» են, որ կաթոլիկ հայրը տա Օհանյանի անունը: Միանգամայն ընդունված պրակտիկա է մեր արդարադատության հոռի բարքերում:

Մյուս կողմից՝ նման «հուշարարություն» չէր կարող տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի գիտության: Այդ դեպքում ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի մոտիվը, կամ եթե նպատակ է դրվել «սարքել» Սեյրան Օհանյանի գլխին, ինչպե՞ս ստացվեց, որ նա, ի տարբերություն նույն Վահան Շիրխանյանի, մնաց ազատության մեջ, դեռ ավելին՝ անկաշկանդ ընդդիմադիր գործունեություն է ծավալում:

Մյուս կողմից` շատ հնարավոր է, որ Սեյրան Օհանյանի «ծռությունը» հին արմատներ ունի, և նա իսկապես որոշակի շփումներ է ունեցել «Նորք-Մարաշի» զինված խմբի հետ: Գուցե այդ շփումներն այն մակարդակի չեն եղել, որ նրա դեմ քրեական հետապնդում սանձազերծվի: Չի բացառվում, որ իշխանությունները հաշվարկել ու եկել են եզրակացության, որ գեներալի ընդդիմադիր գործունեությունն ավելի անշառ է, քան նրա հնարավոր ձերբակալության աղմուկը: Հնարավոր է նաև, որ Օհանյանն, ասենք, գործել է մեր հյուսիսային «ռազմավարական գործընկերոջ» հանձնարարությամբ, և Հայաստանի իշխանությունների ձեռքերը նրան պարզապես չեն հասնում:

Ամեն դեպքում մութ պատմություն է՝ ինչպես Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում